Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ տղա Նիկոլ, որ Ալիեւին չես հակադարձել, ի՞նչ իրավունք ունես անկախության տոն նշելու»․ Գեւորգ Պետրոսյան

Սեպտեմբեր 20,2021 14:51

«Արդեն երկու ամիս է անցել, ինչ Ալիեւն ասել է, որ ՀՀ-ն անկախ պետություն չէ։ Այ տղա Նիկոլ, որ Ալիեւին չես հակադարձել, ի՞նչ իրավունք ունես անկախության տոն նշելու»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ «Բա մի հատ վեր կենայիր ասեիր՝ այ Ալիեւ, անկախը դուք չեք․․․ բա մի հատ հակադարձեիր․․․թշնամի պետության ղեկավարն ասում է, թե դու անկախ չես, իսկ դու գունագեղ տոնակատարություն ես անում»,-Նիկոլ Փաշինյանին դիմեց Գեւորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ որեւէ մեկը չի առաջարկում, որ սեպտեմբերի 21-ը մոռանանք որպես անկախության տոն, բայց այսօրվա իրականության մեջ այն գունագեղ նշելն է անընդունելի․ «Անդուր եւ զզվելի են այն պաշտոնյաները, որոնք առանց գետինը մտնելու՝ կառավարության նիստին կանգնած են դիմավորում Նիկոլին։ Նրա ո՞ր արածի համար եք ոտքի կանգնում։ Նրան անգամ պպզած չի կարելի դիմավորել։ Շատ-շատ դիվանին պառկած գիլաս ուտելիս լինես, կուտը շպրտես․․․»։

Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այս տոնակատարությունն անում է զուտ նրա համար, որ ընդունելի լինի ժողովրդի աչքին, որ ասեն՝ չնայած պատերազմին, ինքը դեռ պաշտելի կերպար է։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ադրբեջանցիները Որոտանի հատվածում են սովետական քարտեզների համաձայն՝ Գեւորգ Պետրոսյանը նշեց․ «Էլ չգիտեն ոնց հիմնավորեն ու հիմա էլ ասում են, թե դա ադրբեջանական տարածք է։ Նման արտահայտությունները կօգտագործեն մեր թշնամիները։ Նման արտահայտությունները ենթադրում են, որ մենք ենք օկուպանտ, այսինքն՝ այսքան ժամանակ Գորիս-Կապան ավտոճանապարհը օկուպացրած ենք պահել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930