Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրել, որ սեպտեմբերի 21-ը անկախության 30-ամյակն է, իրավաչափ չէ, դա Հայաստանի ինքնորոշման տոնն է, քանի որ 1991թ.-ին ՀՀ քաղաքացին հանրաքվեի ուժով ինքնորոշվեց. Լևոն Բաղդասարյան

Սեպտեմբեր 20,2021 15:04

Սեպտեմբերի 21-ը պետական մակարդակով նշվում է որպես Հայաստանի անկախության օր, իսկ այս տարի, անկախության երեսուն ամյակ։ Մինչդեռ, Հայաստանն, իրավամբ, անկախություն է ձեռք բերել, սկսած Հայկ Նահապետից։ Դարեր շարունակ ունեցել անկախ  պետականություն, Տիգրան Մեծ, Արշակունիներ, Բագրատունիներ և այլն։ Պատմական որոշ շրջաններում կորցրել է պետականությունը, այնուհետև վերականգնել, ուստի արձանագրել, որ այս տարի սեպտեմբերի քսանմեկն անկախության երեսուն ամյակն է, իրավաչափ չէ։

Իրավամբ սեպտեմբերի քսանմեկը Հայաստանի ինքնորոշման տոնն է, քանի որ 1991 թվականին Հայաստանի քաղաքացին հանրաքվեի ուժով ինքնորոշվեց։

Շնորհավոր տոնդ, Հայաստան։ Հաջորդ սեպտեմբերի քսանմեկը տոնելիս, այն տոնենք հարկադրաբար Հայ ազգից խլված արժանապատվությունը հետ վերադարձրած։

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Լեվ Գրուպ փաստաբանական

գրասենյակի գլխավոր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930