Sputnik Արմենիա. Մահացել է դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանը։
Անահիտ Կարապետի Թոփչյանը ծնվել է 1947 օգոստոսի 21–ին, Արթիկում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1967-1991 թվականներին աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։
1998 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Նրա պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն։
Անահիտ Թոփչյանը գրող, թարգմանի, դրամատուրգ Ալեքսանդր Թոփչյանի կինն էր։ Նրա ամուսինը մահացել էր 2021թ–ի սեպտեմբերի 3-ին։