Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը մեզանից փող է մուրում, եւ մենք տալիս ենք, ուրեմն պետք է նաեւ լսեն մեզ»․ Գլենդելում ցույց կանեն

Սեպտեմբեր 20,2021 14:16

Սեպտեմբերի 20-ին Գլենդելում ՀՀ հյուպատոսության առաջ (ԱՄՆ) տեղի ժամանակով 11:00-ին հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անելու՝ ընդդեմ ՀՀ անկախության տոնի «գունագեղ միջոցառման»։

«Պահանջում ենք, որպեսզի այդ միջոցառումը չեղարկվի։ Այդ գումարները պետք է միանգամից հատկացվեն այն զինվորների ընտանիքներին, որոնք իրենց կյանքը տվել են ՀՀ-ի համար։ Կոչ եմ անում բոլորին մասնակցել»,-այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից 2018 թվականին հրաժարական ներկայացրած Գևորգ Աճեմյանը։

«Եթե ՀՀ կառավարությունը մեզանից փող է մուրում, եւ մենք տալիս ենք, ուրեմն պետք է նաեւ լսեն մեզ։ Լսեցնելու գործընթացը սկսելու ենք բողոքի ցույցի ժամանակ»,-նշեց Գեւորգ Աճեմյանը։

Նա նաեւ ասաց, որ խոսել է իր ընկերների հետ, որոնք շինարարությամբ են զբաղվում․ «Արցախում տուն կառուցելն արժի մոտ 30 000 դոլար։ Տեղում արդեն բետոնի արտադրություն կա։ Հարյուր տուն պատվիրելու դեպքում կարժենա 3 միլիոն դոլար։ Իսկ Նիկոլն այս միջոցառման համար տրամադրել է 2 միլիարդից ավելի՝ մոտ 4 միլիոն դոլար։ Այսինքն, մուրում է, որ հազար դրամ տանք, որ Արցախում տուն կառուցեն, բայց ինքը մեկ գրչի հարվածով պետբյուջեից այդքան գումար է հատկացնում։ Այս միջոցառմամբ Նիկոլը պղծում է բոլոր նրանց, ովքեր մահացել են անկախության համար։ Եթե հայ ժողովուրդը սա հանդուրժի, պետություն ունենալու իրավունք չունի»։

Գեւորգ Աճեմյանը նաեւ շեշտեց, որ Գլենդելի ցույցի կազմակերպիչը Քրիստինե Հալաջյանը չէ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930