Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյան․ «Միջանցքի հարցը չի քննարկվում»

Սեպտեմբեր 20,2021 14:08

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ արդյոք քննարկվում է Մեղրիի միջանցքի հարցը, ասաց՝ իհարկե, ոչ։

Թե ինչ է քննարկվում, փոխվարչապետն ասաց՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հարթակում քննարկվում են այն հարցերը, որոնց մասին բազմիցս խոսվել է․ «Դրանք վերաբերում են ենթակառուցվածքային հնարավոր լուծումներին, եւ այդ լուծումների իրավական կարգավորումներին, որոնք եթե հնարավոր լինեն, ապա կլինեն:  Կրկնեմ՝ դա վերաբերում է մաքսային, սահմանային, ֆիտոսանիտարական եւ այլ հսկողական գործառույթների իրականացմանը»։

Լրագրողի դիտարկմանը՝  հայկական կողմը բազմիցս ասել է, որ առանց ադրբեջանական զորքերի ՀՀ տարածքից դուրս բերման, առանց գերիների վերադարձման, հայկական կողմը չի վերսկսի բանակցությունները, մինչդեռ փաստացի այդ բանակցությունները սկսվել են, փոխվարչապետն այսպես պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ պետք է խոսել, պետք է բանակցել ամեն դեպքում: Ցանկացած հնարավորություն, որը կայունացնում է իրավիճակը եւ խաղաղություն է բերում տարածաշրջանում, պետք է օգտագործել»:

Ճանապարհների ապաշրջափակմանն անդրադառնալով՝ փոխվարչապետն ասաց․«Երկաթգծի մասով  շատ ավելի տեսանելի են լուծումները, որովհետեւ այդտեղ հիմնականում խոսքը ենթակառուցվածքների վերականգնման մասին է, որոնք ժամանակին եղել եւ գործել են: Այդ իմաստով, այդտեղ տեխնիկական լուծումներն ավելի տեսանելի են, ավելի շատ կենտրոնացած ենք իրավական լուծումների վրա: Ճանապարհների մասով դեռեւս ավելի շատ քննարկվում է ենթակառուցվածքների տեխնիկական լուծումների հարցը»:

Այսօր Երեւանում ընթանում է «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով բիզնես ֆորումը, որին մասնակցում են ՀՀ եւ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաններ եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Այսօր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ այս ֆորումից մեկնելու ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է՝ միջանցքների հարցը չի քննարկվում․ «Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930