«Միջանցքների հարցը չի քննարկվում: Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը»,-այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Լրագրողի հարցին, թե ինչ հունով են ընթանում բանակցությունները, Օվերչուկը պատասխանեց՝ բանակցություններն ընթանում են դրական հունով։
Այսօր Երեւանում ընթանում է «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով բիզնես ֆորումը, որին մասնակցում են ՀՀ եւ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ