Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Օվերչուկ․ «Ճանապարհների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ ընդլայնելու ապրանքաշրջանառության ծավալները»

Սեպտեմբեր 20,2021 13:08

Երեւանում այսօր ընթացող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով «Armenian Business Forum»-ի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանն ու դրա ազդեցությանը տնտեսության վրա, ասաց, որ այս պահին կանխատեսել ճշգրիտ հաշվարկներ եւ ծավալների աճ դժվար կլինի, որովհետեւ կան երկու հանգամանքներ, որոնք դեռեւս հետազոտման կարիք ունեն:

Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանի ներկայացմամբ․«Առաջին հանգամանքն այն է, որ մենք երկար տարիներ եղել ենք սահմանափակումների տիրույթում, եւ այդ իմաստով, թե ինչ ազդեցություն կունենա ապաշրջափակումը, ակնհայտ է, որ դրական, բայց ծավալային իմաստով ինչ կլինի՝ պետք է շարունակենք հետազոտել»:

ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկն էլ հավելեց՝ եռակողմ հանձնաժողովը գործում է, վերջին 7-րդ հանդիպումը եղել է օգոստոսի կեսերին․ «Բոլոր կողմերը տրամադրված են տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Իհարկե, քննարկվում է, թե ինչպես դա անել, բայց ակնհայտ է, որ ապաշրջափակումը, տրանսպորտային ուղիների վերականգնումը զգալիորեն նոր հնարավորություններ կարող է ստեղծել՝ ընդլայնելու եւ ավելացնելու ապրանքաշրջանառության ծավալները, այդ թվում՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930