Իրենք արյունով գնեցին մեր երկիրը, մենք թանաքով մատնեցինք այն: Այս մասին Իջևանի զորամասում հուշապատի բացման և խաչքարի օծման արարողության ժամանակ իր ելույթում նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Նա, մասնավորապես, ասել է. «Ընտրված չէ նա, ով ինքն իրեն է գովում, ընտրված է նա, ում տերն է գովում: Այսօրվա ավետարանական սուրբ գրային պատգամն է, որն առավել քան համապատասխանում է եւ հնչում է կարծես հենց այսօրվա, այս խորհրդի համար: Մենք հավաքված ենք մեր հերոսական գնդում ընծայելու այս հուշապատը մեր սիրելի եղբայրներին: Ոչ միայն նրանց հիշատակին, այլ նրանց կյանքին, եւ նրանց կյանքի միջոցով մեր կյանքին:
Տավուշի թեմ
Կարդացեք նաև