Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առաջարկել ենք ադրբեջանցի նկարիչների գործերի փոխանակում, բայց Ադրբեջանը չի համաձայնել»

Սեպտեմբեր 20,2021 14:30

Մշակույթ չգնահատող, մշակույթ չստեղծող եւ չպահպանող ժողովուրդ են

«Առավոտ»-ի զրուցակիցն է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, որն օրերս Երեւանում էր՝ մասնակցելու Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կազմակերպված՝ «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով համաժողովին։ Վերջինիս ընդունած կոմյունիկեում, ի դեպ, Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ եւ անարգել կերպով թույլատրել միջազգային փորձագետներին եւ դիտորդական առաքելություն իրականացնողներին մուտք գործելու Արցախ։

-Տիկին Ղարախանյան, Արցախի օկուպացված բնակավայրերում Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային հետքի ոչնչացումն ու յուրացումը։ Ի՞նչ է մնացել թշնամու ձեռքին եւ ի՞նչ եք ակնկալում այս հարցում միջազգային հանրությունից։

-Քանի որ անակնկալներով(բառի բացասական իմաստով) լի էր 44-օրյա պատերազմը, մենք գրեթե բոլոր թանգարաններից չհասցրինք որեւէ նմուշ հանել։ Շուշին մեզ համար եղել է անառիկ. չենք մտածել, որ այն ընկնելու է։ Թշնամու վերահսկողության տակ են մնացել 12 թանգարաններ. տասը՝ պետական, երկուսը՝ մասնավոր, մոտ 21 000 ցուցանմուշներով, որոնք մի ամբողջ քաղաքակրթություն են, պատմություն, հոգեւոր-մշակութային ժառանգություն։ Եթե միջազգային կառույցները եւ հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանմամբ մտահոգ կառույցները չկարողանան մեզ սատար կանգնել, աշխարհի քաղաքակրթությունը եւս կվտանգվի։ Այս հարցը պետք է մարտահրավեր լինի քաղաքակիրթ աշխարհի համար։

-Շուշիի գորգորի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը բարձրաձայնում էր, որ թանագարանի հավաքածուն դեռ Երեւանում է, ու պահման պատշաճ պայմաններ են պետք։ Արցախի կառավարությունն ի՞նչ լուծում ունի խնդրի համար։

-Պատերազմի ժամանակ գորգերի թանգարանը տարհանվել է պետական միջոցներով, բայց միայն ցուցադրության մասը։ Գորգերը հիմա գտնվում են ՀՀ ԿԳՄՍՆ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։ Շուշիի թանգարանի պահոցում գորգեր են մնացել։ Փրկված գորգերն ապահով վայրում են։ Պարոն Ասծատրյանին առաջարկել ենք Արցախում տեղ հատկացնել եւ պահպանման ծախսերը հատկացնել։ Դեռ պատասխան չունենք, բայց առաջարկել ենք։

-Ադրբեջանի վերահսկողությանն անցած հայկական թանգարանային ֆոնդը պահպանելու միջազգային լծակներ կա՞ն։ Եթե այո, ինչպե՞ս օգտվել դրանցից։

-Կարծում եմ՝ ոչ։ Խաղաղապահ ուժերի միջոցով փորձել ենք ինչ-որ բան անել։ Առաջարկել ենք փոխանակել ադրբեջանցի որոշ նկարիչների գործեր, որոնք մենք պահել ենք առաջին պատերազմից հետո, բայց Ադրբեջանը չի համաձայնել. մշակույթ չգնահատող, մշակույթ չստեղծող եւ չպահպանող ժողովուրդ են։ Պատկերասրահների եւ թանգարանների ցուցանմուշների ճակատագիրն անհայտ է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930