Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ այդ պետք է հնարավորություն տալ ընտրված թեկնածուին գործելու

Սեպտեմբեր 20,2021 13:00

Ի պատասխան ձեր բազմաթիվ զանգերի եւ հարցերի՝ հայտնում եմ, որ փաստաբանական պալատի մասով իմ դիրքորոշումը հետեւյալն է.

1) Ես համբերատար սպասելու եմ ընտրված նախագահի քայլերին, եթե նա կապակուսակցականացնի ՓՊ-ն, ՓՊ-ն զերծ կպահի ցանկացած տեսակի քաղաքական օրակարգեր սպասարկելուց, «Զարթոնք» կուսակցության նախագահին չի նշանակի ՓՊ դպրոցի տնօրեն կամ ՓՊ-ում այլ պաշտոնի եւ կհետապնդի բացառապես ՓՊ՝ որպես մասնագիտական կառույցի զարգացման նպատակները, միաժամանակ, ըստ արատավոր սիստեմի, այսօրվանից չի նշանակի իր ժառանգին, ապա ես հրապարակային կծափահարեմ իրեն եւ հանգիստ կզբաղվեմ իմ գործով:

2) Եթե նա կսպասարկի քաղաքական շահեր, չի տարանջատվի ներկայիս ՓՊ նախագահից, նրա ծանրակշիռ քաղաքական ազդեցությունը կթողնի ՓՊ-ում, կշարունակի տարբեր տեսակի քաղաքական հայտարարություններ ստորագրել այն ժամանակ, երբ իշխանությունը թույլ է, իսկ երբ իշխանությունը ուժեղ է «կանցնի ընդհատակ» եւ կմոռանա «հայրենիքի փրկության մասին», որի արդյունքում ՓՊ-ն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կընկալվի ընդդիմադիր կամ իշխանական շահեր սպասարկող ոչ պրոֆեսիոնալների կառույց, ապա ես իմ ջանքերը կդնեմ տարանջատվելու այդպիսի կառույցից:

3) Եթե դժբախտաբար կլինի 2-րդ կետում նշվածը, ապա ես կդիմեմ առնվազն այն 144 փաստաբաններին, ինչպես նաեւ ընտրություններին չմասնակցած 50+ տոկոս փաստաբաններին եւ նրանց կառաջարկեմ մեր ջանքերը կենտրոնացնել ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ կառույցի ստեղծման գործին, դրանով իսկ հանրությանը ազդակ տալով, որ այս համայնքում կան ոչ միայն կուսակցական օրակարգեր սպասարկողներ, այլ նաեւ պրոֆեսիոնալներ, ովքեր հավասարապես ներկայացնելով թե իշխանական վստահորդներին եւ թե ընդդիմադիր վստահորդներին, զբաղված չեն նրանց գովքով եւ չեն սպասարկում նրանց քաղաքական օրակարգերը: Բայց մինչ այդ պետք է հնարավորություն տալ ընտրված թեկնածուին գործելու, քանի որ ես ինքնանպատակ քայլեր չեմ անում եւ մեր բոլորիս նպատակները պետք է ուղղված լինեն մասնագիտական եւ պրոֆեսիոնալ կառույց ունենալուն:

Գևորգ ԳՅՈԶԱԼՅԱՆ
ՀՀ ՓՊ նախագահի թեկնածու,
փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
18.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930