Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ Էրդողանի՝ Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպման առաջարկ է փոխանցել Վրաստանի վարչապետի միջոցով․ Ermenihaber.am

Սեպտեմբեր 19,2021 20:49

Ermenihaber.am – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է փոխանցել իրեն։

Այս մասին Թուրքիայի նախագահը հայտնել է մամուլի ասուլիսի ընթացքում, որը տվել է ԱՄՆ մեկնելուց առաջ։

Լրագրողներից մեկը հարցրել է, թե նախագահ Էրդողանն ինչ կարծիք ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, ըստ որի «Հայաստանը թույլ չի տալու, որ միջանցք ստեղծվի»։

Այդ հարցին ի պատասխան Էրդողանը նշել է, որ միջանցքը բացել-չբացելու հարցը քաղաքական խնդիր է։

Ըստ Էրդողանի՝ մտածելու տեղիք է տալիս այն, որ Հայաստանի վարչապետը մի կողմից դա է ասում, իսկ մյուս կողմից ցանկանում է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ։

«Եթե ցանկանում է Թայիփ Էրդողանի հետ հանդիպել, ապա արդեն պետք է արվեն հայտնի քայլերը։ Մենք բանակցությունների առաջ փակ չենք», -ասել է Էրդողանը՝ հայտնելով, որ Հայաստանի վարչապետի՝ հանդիպման առաջարկն իրեն փոխանցել է Վրաստանի վարչապետը։

Էրդողանը նշել է, նման բանակցություններ սկսելիս հայկական կողմը պետք է ցույց տա իր դրական մոտեցումը։

Նրա խոսքով, եթե իրենց փոխանցված երկխոսության առաջարկն անկեղծ է, Թուրքիան էլ իր անկեղծությունը ցույց կտա և կսկսի դիվանագիտությունը, որը ենթադրում է՝ ինչ-որ բաներ պետք է վերցնել ու տալ։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը «միջանցքի» բացումով կհաղթահարվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930