«Վենետիկը հայ ժողովրդի պատմական վայրերից մեկն է։ Սա խորհրդանշական քայլ է։ Տարիներ շարունակ մեզ խնդրել են, որ դրսում էլ իրականացնենք «Ավրորա» մրցանակաբաշխությունը»,- Մատենադարանում այսօր տեղի ունեցած «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարեց «Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող, հանրահայտ հայ գործարար, «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի համահիմնադիրներից Նուբար Աֆեյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է այս տարվա մրցանակաբաշխությունն իրականացվելու Վենետիկում։
Նա նշեց․ «Վենետիկը հայկական մշակութային ժառանգության կարեւոր կենտրոններից է։ Այսպես ուշադրություն ենք սեւեռում այն վայրերի վրա, որոնք հայկական աշխարհ են իրենց մեջ պարունակում»։
Նուբար Աֆեյանի տեղեկացմամբ՝ միջոցառումը մեծամասշտաբ չի լինելու, բայց տեսանելի է լինելու ողջ աշխարհի համար․ «Ընտրող հանձնաժողովի անդամների հետ քննարկել ենք, որ հաղթողը գումարի որոշակի մասը կնվիրաբերի մի կազմակերպության, որն աշխատում է այդ ոլորտում։ Ճիշտ կլինի, որպեսզի «Ավրորան» գումարի մի մասն այս տարի հատկացնի Աֆղանստանին։ Գուցե այլ որոշում կայացվի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև