Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Այսօր մենք մոտենում ենք մեր անկախության տարեդարձին՝ բոլոր ձեռքբերումները, հույզերը խորտակած, որով մեր անկախության սերունդն ապրել է վերջին 30 տարիներին»

Սեպտեմբեր 19,2021 00:54

ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը Հանրապետության հրապարակում էր: Նա եկել էր աջակցելու սեպտեմբերի 21-ին նախատեսվող գունագեղ տոնակատարության դեմ բողոքող զոհված զինվորների հարազատներին:

«Այսօր մենք մոտենում ենք մեր անկախության տարեդարձին, սակայն բոլոր այն ձեռքբերումները, հույզերը խորտակած, որով մեր անկախության սերունդն ապրել է վերջին 30 տարիներին: Կարծում եմ՝ մենք պետք է հասկանանք, թե այս հանգրվանում ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք վերագտնել այն հույզերը, ձեռքբերումները եւ այն նպատակները, որոնք մենք ձեւակերպել ենք ազգովի 1988 թվականին: Սա է իմ այսօր այստեղ գտնվելու պատճառը»,- ասաց նա Aravot.am-ին:

Հարցին, թե իր ակնարկած հասկանալու եւ ճանապարհ գտնելու ուղի տեսնո՞ւմ է եւ առաջարկ ունի՞, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Այո, եւ այդ ճանապարհը հետեւյալն է. այն իշխանությունը, որը վերջին երեք տարիներին կործանեց այն իրավիճակը, որը ձեռք էր բերվել նախորդ տարիների ընթացքում, պետք է հեռանա: Մենք պետք է կարողանանք վերագտնել այն իրավիճակը, որ ունեինք: Դրա բոլոր հնարավորությունները մենք ունենք: Պետք է համայն մարդկությանը ներկայացնել մի քանի հարցերի պատասխաններ. արդյո՞ք այդ համայն մարդկությանը մենք մոլորեցրել էինք, երբ ասում էինք, որ Ցեղասպանությունը մեր համար բացարձակ արժեք է, որ ասում էինք՝ Արցախը մեզ համար բացարձակ արժեք է, որ ասում էինք՝ Արցախի արդար դատի խնդիրը մեր համար բացարձակ արժեք է: Արդյո՞ք մենք մոլորեցրել ենք համայն աշխարհին, թե մենք դրանք կրողն ենք: Սա է՝ պարզ խնդիր»:

Գագիկ Մինասյանին հիշեցրինք  «Պատիվ ունեմ» դաշինքի, այդ թվում՝ դրա կազմում գտնվող հանրապետական պատգամավորների հայտարարությունները, թե իրենք միշտ ժողովրդի կողքին են, սակայն այս ակցիաներում, կարծես,  չեն երեւում: «Ես այստեղ եմ:  Բայց թույլ տվեք արտահայտել միայն ՀՀԿ տեսակետը: Մեր խորհրդարանական պատգամավորական ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ ցանկացած գործիքակազմ մեր համար ընդունելի է այս ապիկար իշխանությանը հեռացնելու համար, որ մեր նպատակը մեկն է. վերագտնել այն ամենը, ինչ երեք տարի առաջ հայ ժողովուրդը կորցրեց: Դրա համար մենք բազմաթիվ բաներ ենք իրականացնում եւ խորհրդարանական ձեւաչափով եւ ժողովրդի հետ գործակցության եւ մեր տեսակետները ժողովրդին փոխանցելու ճանապարհով: Ինչ վերաբերում է մեր պատգամավորների մասնակցությանը այսօրվա ընդվզման ակցիաներին, նրանք մասնակցել են: Եթե նկատել եք, այսօր նրանք ակտիվ մասնակցել են ոստիկանական բաժանմունքներից բերման ենթարկվածների հանելու գործընթացին: Այսինքն, քայլերը բազմաբովանդակ են եւ բազմաբնույթ»,-պարզաբանեց նախկին պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930