Կապան-Գորիս ճանապարհին այս անգամ ադրբեջանցի զինվորականների թիրախում են հայտնվել արցախցի երեխաները: Այս դեպքում խնդիրը ոչ թե մեքենայի համարանիշներն են եղել, այլ մեքենայի վրա պատկերված Արցախի դրոշը: Երեկվանից շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը վնասում մեքենան՝ քերելով դրոշի պատկերը: