Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում անկախության 30-ամյակը եւ 44-օրյա ու արցախյան նախորդ պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակը մասշտաբային ու գունագեղ տոնակատարությամբ նշելու դեմ այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անհամաձայնության հավաք էին իրականացնում մի քանի հարյուր քաղաքացիներ: Նրանք ցանկանում էին քայլերթով գնալ Հանրապետության հրապարակ, որտեղ նույն պահանջով կառավարության շենքի առջեւ ակցիա էին անում որդեկորույս ծնողները: Սակայն ոստիկանությունը Աբովյան փողոցը փակելով՝ արգելել էր քայլերթը:
Ազնավուրի հրապարակում ակցիայի կազմակերպիչները ելույթներ էին ունենում, սովորական քաղաքացիները նույնպես միջոցառումն անցկացնելուն իրենց անհամաձայնությունը արտահայտում էին տարբեր կերպ: Սակայն պակաս խոսուն չէին պաստառները, որոնք քաղաքացիները պարզել էին Ազնավուրի եւ Հանրապետության հրապարակներում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ