Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ էլ գոմիկներին բերեք լցրեք, սարքեք գունագեղ միջոցառում… այստե՛ղ է պայքարի տեղը, ոչ թե կոկո ջամբոների համերգներին տռճիկ տալը». Գեւորգ Պետրոսյան

Սեպտեմբեր 18,2021 17:49

«Ընդդիմության պատգամավորները պարտավոր են այստեղ լինեն եւ կանխեն ոստիկանների գործողությունները՝ իրենց անձնական հեղինակությամբ: Ի՞նչ է նշանակում՝ անձեռնմխելի ենք, դե եկեք այստեղ ձեր անձեռնմխելիությունը իրացրեք»,- այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում Անկախության տոնի առթիվ իշխանությունների կազմակերպած գունագեղ տոնակատարության դեմ ցույցի ժամանակ ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Ոստիկանները մոտ երկու տասնյակ քաղաքացիների են բերման ենթարկել ցույցի վայրից:

Գեւորգ Պետրոսյանը դժգոհ է ընդդիմության պատգամավորների աշխատանքից: Նա ասաց. «Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգն ավելի է ամրապնդում, որ կարողանա ղեկավարի հավիտյանս հավիտենից: Ընդդիմադիրները մանդատները վերցրեցին այն պայմանով, որ փողոցային պայքարը լրացվի նաեւ ԱԺ-ում պայքարով, բայց այսօր չունենք փողոցային պայքար: Այսօր խորհրդարանում ընդդիմադիր նվիրյալ պատգամավորներ ունենք, բայց դա քիչ է պայքարելու համար: Իրանք ոնց եկել են իշխանության, այդպես էլ պետք է վռնդել իշխանությունից՝ խաղաղ ցույցերի միջոցով: Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ երբ ժողովուրդն ուզեց՝ հրաժարական կտա, բա խի՞ հրաժարական չես տալիս, ա՛յ տղա»:

Նախկին պատգամավորը նաեւ քննադատեց այն քաղաքացիներին, որոնք գնացել էին Բաստայի համերգին. «Այն մարդիկ, որոնք գնացել էին տռճիկ էին տալիս համերգի տեղը՝ ձեռները օդում բարձրացնելով, մոռանալով տասնյակ հազարավոր զոհերն ու վիրավորները, հիմա ո՞ւր են: Այստեղ պետք է լինեին, այստե՛ղ է պայքարի տեղը, ոչ թե Մարզահամերգային համալիրում եսիմ ինչ կոկո ջամբոների համերգներին տռճիկ տալը»:

Նա ասաց, որ սեպտեմբերի 21-ը կարելի էր նշել, բայց զորահանդեսի ձեւով՝ իսկապես հարգելով զոհվածների հիշատակը. «Ոչ թե գունագեղ միջոցառում, մի հատ էլ գոմիկներին բերեք լցրեք, սարքեք գունագեղ միջոցառում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930