Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանները կանանց, տարեցներին ծեծելով տանում են, այդ սուտի լավ տղերքը թող գնան Կապան-Գորիսի ճանապարհին պայքարեն». Գեւորգ Պետրոսյան

Սեպտեմբեր 18,2021 17:11

Շառլ Ազնավուրի հրապարակում «Հայկական շարժում» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան շարունակվում է: Այն  Անկախության տոնի առթիվ իշխանությունների կազմակերպած գունագեղ տոնակատարության դեմ է:

Ոստիկանները մոտ երկու տասնյակ քաղաքացիների բերման ենթարկեցին ցույցի վայրից: ԲՀԿ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը ներկա էր ցույցին, լրագրողների հետ զրույցում ոչ իրավաչափ որակեց ոստիկանության գործողությունները: Նա ասաց, որ ցուցարարները խաղաղ ակցիա էին անում՝ այսպես կոչված Անկախության տոնի գունագեղ դրսեւորումների դեմ եւ դա արժանանում է ոստիկանության ոչ համաչափ վերաբերմունքին. «Ոստիկանությունը միանգամից ձերբակալում է: Սա  ժողովրդին վախի մեջ պահելու փորձ է: Հիմա ես այստեղ կանգնած եմ, ոստիկանությունն ո՞վ է, որ գա մեկը ինձ կպնի: Հիմա քաղաքացին ինքնաբուխ հավաք է լինելու, ոստիկանությունը զգուշացնում է, որ ձերբակալելու է: Ոստիկանությունը վերազանցում է իր իրավասությունները»:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ այս ցույցի պատասխանատուն ողջ ժողովուրդն է, որդեկորույս ծնողներն են, սա ինքնաբուխ հավաք է. «Ոստիկանները կանանց, տարեցներին ծեծելով տանում են, այդքան դուխով տղերք են, թող գնան Կապան-Գորիսի ճանապարհին, երբ թուրքը դանակով խազում է հայի ավտոբուսն ու հայհոյում երեխեքին, այդ սուտի լավ տղերքը թող գնան այնտեղ պայքարեն: Ինչի՞ են եկել Երեւանի կենտրոնում իրենց լավ տղու տեղ դրել: Այսօր մենք չունենք ոստիկանություն, որը ծառայում է ՀՀ-ին, ունենք ոստիկանություն, որը ծառայում է մեկ անձի»:

Ըստ Գեւորգ Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանը այս ամենով մեկ նպատակ ունի, ուզում է աշխարհին ցույց տալ, որ ինքը դեռ սիրված, հարգված ղեկավար է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930