Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապարդյուն գործ է հեռացնել Արցախի դրոշն ու զինանշանը, չի հաջողվելու»․ Ալեն Սիմոնյանը՝ աղմկահարույց տեսանյութի մասին

Սեպտեմբեր 18,2021 16:03

Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցնում են հայ երեխաներին տեղափոխող ավտոբուսը, ավտոբուսի վրայից էլ դանակով քերում Արցախի դրոշը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով՝ երեխաները Արցախի ֆուտբոլի երեխաների հավաքականի խաղացողներն են՝ 15-16 տարեկան, որոնք երթևեկում էին Որոտանի ճանապարհով:

«Ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով: Երեխաների ավտոբուսն այդպես պահել են 10-15 րոպե: Այդ ընթացքում նաև ավտոբուսի վրայից դանակով քերել են Արցախի դրոշը:

Ադրբեջանական աղբյուրները հպարտությամբ տարածում են այս տեսանյութը: Բայց այստեղ հարցը պահվածքն է, որ ադրբեջանական զինված ծառայողները ցուցաբերում են երեխաների նկատմամբ, երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ՝ դիմակով ու զինված: Հիմա էլ տեսանյութը տեղադրել են ադրբեջանական սոցիալական ցանցերում, ու այն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և խորքային ատելությամբ։ Այս ամենը տարիների պետական հովանավորչությամբ ադրբեջանական հայատյացության քաղաքականության արդյունք է: Ապացույցները մենք փաստագրել ենք»,- գրել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Այսօր Գյումրի այցելած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով այս միջադեպին, ասաց․ «Տեսել եմ տեսանյութը, բայց կարծում եմ որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը և զինանշանը, մանր գործողությունների ձևով միգուցե, բայց  ապարդյուն գործ է, որն ավելի շատ միտված է  մարդկանց նյարդայնացնելու, մարդկանց հույզերի վրա ազդելու, բայց նորից եմ ասում, չի ստացվի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930