«Հայկական շարժում» նախաձեռնությունն այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա էր կազմակերպել՝ Անկախության տոնի առթիվ իշխանությունների կազմակերպած գունագեղ տոնակատարության դեմ:
Ցույցի մասնակիցները անբարոյականություն են որակում այդ համերգը: «Կգնանք հրապարակ եւ այնտեղ կմնանք, դա ենք պլանավորել: Սա միտինգ չի, բացարձակապես ճառեր չեն լինելու: Սա լռության ակցիա է»,- ասաց պրոդյուսեր, ցույցի կազմակերպիչ Արմեն Գրիգորյանը:
Ցուցարարները մտադիր են երթով շարժվել դեպի կառավարության շենք, որտեղ հավաքված են զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողները: Ոստիկանները նախապես ասել են, որ թույլ չեն տալու: Մի ցուցարար ոստիկանին ասաց. «Թուրքի ստրուկներ եք դառել, ամոթ չի՞, չե՞ք ամաչում»: Ոստիկանները նրան մոտեցան, ցուցարարը շարունակեց. «Սո՞ւտ է: Ասեք՝ Նիկոլը հա՞յ է, թե՞ թուրք»: Ոստիկանները նրան անմիջապես բերման ենթարկեցին՝ մտնելով թեւերը:
Կարդացեք նաև
Ոստիկանները հորդորեցին ցուցարարներին անձնական վիրավորանքներ չասել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ