ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի՝ «Վանոյի գործով» անցնող ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին նշանակված դիմումի քննությունը կրկին հետաձգվեց:
Նա դիմել էր իրեն վաղաժամկետ պայմանական ազատման համար: Սպասվում էր, որ դատարան կգան վկաներ: Դատական նիստի օր չնշանակվեց, այն հետաձգվեց ՝ անորոշ ժամանակով: Գործը ազատության մեջ գտնվող չինովնիկները դատարան չէին ուղարկել:
Դատական նիստից հետո՝ հաջորդ օրը մեծ է եղել դատապարտյալի զարմանքը, երբ իրեն Վարդաշեն ՔԿՀ տանելու փոխարեն ուղեկցել են ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, առանց իրազեկելու՝ ինչու:
ԱՆ ՔԿՀ լրատվության պատասխանատու Նոնա Նավիկյանը «Առավոտի» հարցին պատասխանեց. «Արմեն Տեր-Սահակյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է։ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը դատախազությունը կասեցրել է»:
Կարդացեք նաև
Դիմեցինք գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Արեւիկ Խաչատրյանին:
Նա խոստացավ պատասխանել գալիք չորեքշաբթի օրը:
Արմեն Տեր-Սահակյանն անազատւթյան մեջ է 1998թ․-ից, որից 21 տարին անցկացրել է Նուբարաշենի բանտում:
Ռ.Մ.