Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ արխիվներում պահվում են նաեւ 1926 թ. ներհանրապետական քարտեզները, երբ դեռ արհեստական անկլավներ չէին ձեւավորվել․ «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 18,2021 11:43

Մինսկի խմբի համանախագահող երկրները հետպատերազմյան ժամանակաշրջանի համար վերջերս Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, վերջերս անդրադառնալով արցախյան հարցին, նշել էր, որ ԱՄՆ-ն Արցախի հակամարտությունը համարում է չկարգավորված, քանի դեռ կարգավորված չէ կարգավիճակի հարցը, հետեւաբար, իրենք կշարունակեն այդ հարցը պահել Մինսկի խմբի օրակարգում, իսկ փոխդեսպան Չիպ Լեյթինենն այցելել էր Սյունիք՝ տեղում դիտարկելու քաղաքացիների անվտանգությունը ճանապարհներին եւ տնտեսական հարցեր:

Սրան զուգահեռ երկու օր առաջ ավանդական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց՝ Մոսկվան ակնկալում է, որ Երեւանը եւ Բաքուն կարձագանքեն սահմանազատման հարցերի վերաբերյալ առաջարկներին: «Մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի որոշակի հատվածներում տիրող իրավիճակին: Գործընթացների զարգացումը մեկ անգամ եւս ընդգծում է սահմանազատման եւ դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը»,- ասել էր Զախարովան եւ հիշեցրել, որ այդ հարցի վերաբերյալ ՌԴ-ն առաջարկներ է ներկայացրել ինչպես Բաքվին, այնպես էլ Երեւանին: Ռուսական կողմն այս դեպքում, ամենայն հավանականությամբ, նկատի ունի իր արխիվներում պահվող ԽՍՀՄ քարտեզները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում վերջերս հայտարարեց, որ սահմանազատման եւ սահմանագծման հարցերը ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ձեւաչափի օրակարգում են:

Այն, որ վաղ թե ուշ երկրների միջեւ սահմանները հստակեցվելու են, քննարկման առարկա չէ: Այստեղ խնդիրն այդ գործընթացի իրավապայմանագրային հիմքերի մասին է: ՌԴ-ի արխիվներում, անկասկած, պահվում են նաեւ 1926 թ. խորհրդային քարտեզները, որտեղ ամրագրված է այն քիչ թե շատ բնական սահմանագիծը, երբ ադրբեջանցիները տարբեր ճնշումների միջոցով միութենական իշխանությունների զանազան որոշումներով սահմանի տարբեր հատվածներում չէին զավթել Խորհրդային Հայաստանի տարածքները, ինչպես նաեւ արհեստական անկլավներ չէին ձեւավորվել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930