Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզի համայնքապետերը պատրաստվում են կռիվ տալ. «Հրապարակ»

Սեպտեմբեր 18,2021 11:30

Չնայած համայնքներում կողմ չեն խոշորացմանը, բայց ձեռքերը ծալած չեն նստել։ Տեղեկացանք, որ, օրինակ, Արարատի մարզի համայնքապետերը պատրաստվում են կռիվ տալ։ Առաջիկայում կգրանցեն «Հզոր համայնք» կուսակցություն, որով էլ կմասնակցեն ընտրություններին։

Նշենք, որ Արարատի մարզը, ըստ նախագծի, բաժանվելու է 4 շրջանի՝ Վեդի, Արարատ, Արտաշատ, Մասիս։ Ի դեպ, սովետական մոդելով Վեդիի շրջան չի եղել, Վեդի քաղաքն ու հարակից համայնքներն ընդգրկված են եղել Արարատի շրջանում, սակայն Նիկոլ Փաշինյանն ընդառաջել է կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին եւ նրա վրայով շրջան է «կարել», քանի որ ձախողված մարզպետը որոշել է շրջանի ղեկավարը դառնալ։ Եթե Վեդիի եւ Արարատի շրջանները միավորվեին` խոշոր շրջան լիներ, նա հաստատ չէր ընտրվի, իսկ Վեդիի շրջանի կազմում այնպիսի համայնքներ են ընդգրկել, դիցուք` նրա ծննդավայր Նոր Կյանք գյուղը, որոնք մեծացնում են նրա ընտրվելու շանսերը։ Ինչպես ՀՀԿ-ն էր ժամանակին ընտրատարածքները ձեւում իր թեկնածուների հագով, այնպես էլ ՔՊ-ն է անում։

Ինչ վերաբերում է համայնքապետերի նոր կուսակցությանը, ապա կուսակցական ցուցակում ընդգրկված կլինեն շրջանի բոլոր համայնքապետերը, Վեդիի համայնքապետի թեկնածու էլ կառաջադրվի, հավանաբար, Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը։
Իսկ թե ինչու նոր կուսակցությամբ, համայնքապետերը քննարկել եւ եկել են եզրահանգման, որ դաշտում բոլոր կուսակցությունները հեղինակազրկված են, ուստի զուտ համայնքային ընտրությունների նպատակով նոր կուսակցություն է պետք հիմնել։

Ուրցաձոր համայնքը եւս ներառված է Վեդիի շրջանում, համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, ով հեղափոխության առաջին օրվանից իշխանության թիրախում է` մի անգամ զրկեցին պաշտոնից, բայց ժողովուրդը կրկին ընտրեց, կարծում է, որ իշխանությունն այս ծրագրով բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ ազատվել անցանկալի համայնքապետերից. «3 տարի շարունակ պայքարեցին, բայց չհասան իրենց ուզածին, հիմա այս ճանապարհն են ընտրել։ Ես հարց եմ տալիս՝ իսկ ինչո՞ւ Սյունիքի Գորայք համայնքը որեւէ խոշորացման մեջ չի մտնում, որովհետեւ համայնքապետը ՔՊ-ական է»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930