Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները համաձայնեցրել են առաջիկա համաձայնագրի դետալները. «Հրապարակ»

Սեպտեմբեր 18,2021 11:13

Տեւական բանակցություններից հետո նախօրեին Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները համաձայնեցրել են առաջիկա համաձայնագրի դետալները. սկսել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, ՍՍՀՄ քարտեզների հիման վրա: Անորոշ ժամանակով երկարաձգվել է ռուսական կողմի ներկայությունը:

Սյունիքով տրանզիտ ճանապարհը կվերահսկվի ՌԴ եւ ՀՀ սահմանապահների կողմից․ կգործեն սահմանապահ անցակետեր, ադրբեջանցիները կվճարեն ճանապարհից օգտվելու համար: Անգամ թիվ են նշում՝ տարեկան 150 միլիոն դոլար: Չի հաջողվել լուծել Գորիս-Կապան ճանապարհի հարցը, ռուսական կողմը խոստացել է ֆինանսավորել շրջանցող Տաթեւ-Կապան ճանապարհի կառուցումը:

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել մեր լուրը՝ ասելով, թե բոլոր քայլերը տանելու են խաղաղության դարաշրջանի հաստատմանը։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Կարծում եմ՝ Հայաստանի սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցը պետք է քննարկվի Արցախի կարգավիճակի հստակեցմամբ՝ ինքնորոշման իրավունքը, ճանաչման միջազգային գործընթացը հաշվի առնելով»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930