Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ հանդես են եկել Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծում մի շարք հայանպաստ փոփոխություններ ներառելու նախաձեռնությամբ․ «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 18,2021 11:08

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի մի շարք կոնգրեսականներ օրերս հանդես են եկել 2022թ. Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծում մի շարք հայանպաստ փոփոխություններ ներառելու նախաձեռնությամբ: Ամեն տարի ընդունվող այս օրենքը վերաբերում է ԱՄՆ-ի ռազմական և պաշտպանության ոլորտի ծախսերին ու հատկացումներին:

«Այս փոփոխությունների կարևորությունը նրանում է, որ երկկուսակցական հիմքի վրա դեմոկրատներն ու հանրապետականները փոփոխություններ են առաջարկում Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծում՝ անդրադառնալով հայ ժողովրդի անվտանգության և մարդասիրական կարիքներին»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ներկայացված փոփոխություններից կոնգրեսականներ Ջեքի Սփիեռի, Բրեդ Շերմանի, Ֆրենք Փալլոնի առաջ քաշած օրինագծերը միտված են արգելափակելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը:

«Ներկայացված են ութ բարեփոխումներ կոնգրեսականների կողմից, որոնք առնչվում են Հայաստանին ու Արցախին: Դրանցից երեքը հստակ կոչ են անում ամերիկյան կառավարությանը՝ դադարեցնելու ամեն տեսակի ռազմական օժանդակությունը և ռազմամթերքի տրամադրումը Ադրբեջանին»,- ասում է Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930