Լրահոս
Օրվա լրահոսը

30 տարվա հիմնական խնդիրները

Սեպտեմբեր 18,2021 10:00

Ամերիկացի հետազոտող Ջարեթ Դայմոնդը, որի աշխատությանը («Ճգնաժամ. ինչպիսին է ճգնաժամից դուրս գալու մեխանիզմը») արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու, բազմաթիվ մեխանիզմների շարքում նշում է հետեւյալը՝ անհրաժեշտ է «ցանկապատ կառուցել»:

Այդ «ցանկապատով» տարանջատվում է այն, ինչը տվյալ երկրում քիչ թե շատ կայացել է, նրանից, ինչը չի կայացել եւ հետ է տանում երկիրը: Իհարկե, դրանից բխող հետագա գործողությունների համար կարեւոր նախապայման է ազնիվ լինելը եւ գնահատական տալիս՝ քաղաքական շահերի հետեւից չընկնելը:

Այնպես չէ, որ Հայաստանում ամեն ինչ վատ է, ինչպես որ փորձում են ներկայացնել ընդդիմադիրներն ու նրանց համակիրները: Նշենք, թե որոնք են մեր ուժեղ կողմերը. 1/ բանկային համակարգը, վկա՝ դրամի հարաբերական կայունությունը վերջին մեկուկես տարվա ընթացքում, 2/ առողջապահությունը, որն, ընդհանուր առմամբ, դիմակայում է համավարակին, 3/ մարդկային կապիտալը՝ աշխատող մարդկանց փորձն ու ունակությունները. այդ ցուցանիշով, Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ, մեր ցուցանիշը միջինից բարձր է, 4/ կայացման ճանապարհին էր դատական համակարգը, որի նկատմամբ, սակայն, գործադիր իշխանությունը վերջերս ակնհայտ ոտնձգություններ է անում, 5/ մեր երկրում երկու անգամ անընդմեջ անցկացվել են արդար ընտրություններ՝ եւս 2-3 անգամ դա տեղի ունենալու դեպքում, այդ խնդիրն օրակարգից կհանվի:

Այս ամենը ցանկապատից «այս կողմ» է: Իսկ հիմա խոսենք այն մասին,  թե ինչն է, որ այս 30 տարում այդպես էլ չի կայացել: Ամենակարեւոր խնդիրն այն է, որ ավտորիտար համակարգը, որի դեմ «խոսքի մակարդակով» ուղղված էր 2018 թվականի հեղափոխությունը, մնացել է ճիշտ նույնը, ինչն, ի դեպ, հարցականի տակ է դնում «հեղափոխություն» բառը: Ավտորիտար համակարգի դրսեւորումներից է այն, որ խորհրդարանը որեւէ ձեւով չի հակակշռում գործադիր իշխանությանը՝ մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների միակ պարտականությունն է «շեֆին» ընդդիմախոսներից պաշտպանելը (երբեմն նաեւ՝ ոտքերն օգտագործելով):

Դրա մասին շատ է խոսվել եւ դեռ խոսվելու է:

Մյուս առանցքային խնդիրն է խոշոր բիզնեսի՝ իշխանությունից ոչ անկախ լինելը: Դրա վերջին ամենավառ օրինակն է Գագիկ Ծառուկյանի դեպքը: Հենց որ նա մոտ մեկ տարի առաջ ասաց, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, Ծառուկյանի եւ ԲՀԿ-ականների դեմ հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր թե՛ բիզնեսների հետ կապված, թե՛ ընտրակեղծարարության մեղադրանքով: Իշխանական քարոզչությունն այն ժամանակ հիշեց անգամ 40 տարվա հնության բռնաբարության գործը (ինչն, իմ կարծիքով, էթիկապես անընդունելի է):

Բայց հենց որ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն քաղաքական առումով «խելոքացան» (ենթադրաբար, վարչապետի հետ հանդիպելուց հետո), այդ ամենը մոռացվեց, եւ հիմա ո՛չ այդ գործարարին, ո՛չ էլ նրա բիզնեսներին ոչինչ չի սպառնում: Դա վկայում է երկու բանի մասին. ա/ իրավապահ մարմինները շարունակում են կատարել քաղաքական իշխանության պատվերը, բ/ ոչ մի գործարար ապահովագրված չէ իշխանության միջամտությունից, իշխանությունը կարող է տապալել, ոչնչացնել ցանկացած բիզնես, իսկ դա նշանակում է, որ ազատ շուկայի եւ մրցակցության մասին Հայաստանում խոսելը դեռեւս վաղ է:
Անձերը փոխվում են, բայց 30 տարի գոյություն ունեցող խնդիրը մնում է նույնը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Պակերացնենք, ազգովին հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ փողը օրենքից դուրս է, պետք է շտապ գտնել ունիվերսալ մեկ այլ փոխարժեք, որը կփոխարինի փողին: Խոսքը բերում եմ ռեյտինգային համակարգին եւ որ ուրիշի ռեյտինգային համակարգի ճիրաններից դուրս գանք եւ մեկ ուրիշի ճիրաններում չհայտնվենք, նախապես ստեղծենք մերը՝ հայ ռեյտինգային համակարգը: Մեր այսօրվա դրամը փոխարժեք է ընդամենը արտահանված արժեքներին՝ ինչքան միջազգային նշանակության արժեք ենք արտահանում, այդքան էլ մեզ համար ազգային դրամ են տպում: Իսկ հետխորհրդային երկրները արտահանում են հիմնականում բնական հանածոներ եւ ուղեղներ եւ շատ հաճախ դրսի գործարարների ու տեխնոլոգիաների միջոցով եւ տեղական ապազգային պետական կառավարությունը դրան նպաստում է: Սա ժամանակակից ստրկատիրական համակարգն է, երբ պարտվող պետության ժողովուրդը իրավունք չունի ոչ որակով կրթության, ոչ որակով բժշկության եւ օկուպացված տարածքներում տեղական կառավարությունը նույնպես նշանակվում է օկուպանտների կողմից, իսկ տարբեր մանիպուլյացիոն մեխանիզմներով տեղացի ժողովուրդներին ներշնչում են, որ իրենց պետական այրերին իրենք իրենց հոժար կամքով են ընտրել՝ փակ, գաղտնի ժողովրդավարական արդար ընտրություններում: Մենք սովետի հետ միասին պարտվել ենք, հա, մեզ գրավեցին հակառակ մեր ցանկությանը, դրանով մենք ընդունեցինք սովետական կրոնը, որը մեր հայ կրոնը չէր, բայց այդ պահից մենք կիսում ենք սովետի ե՛ւ հաղթանակների ե՛ւ պարտությունների պատասխանատվությունը: Այս երեսուն տարվա տարիները՝ դրանք օկուպացիայի տարիներ էին, երբ մի քիչ թե շատ բարի օկուպանտի ձեռքից անցանք մեկ այլ քիչ թե շատ բարի օկուպանտի ձեռքը: Եթե դու չես հետաքրքվում համաշխարհային ռազմատնտեսական եւ ռազմաքաղաքական շահերով, դա դեռ չի նշանակում որ այլ ազգերի համաշխարհային ռազմատնտեսական եւ ռազմաքաղաքական շահերը քեզնով չեն հետաքրքրվում: Երբ մենք էլ մտնենք գլոբալ ազգերի միջեւ մրցակցության մեջ, ինչպես նախկինում մեր հայ արքայություններն էին, այս անընդմեջ կռիվների թոհուբոհի կրակների միջից մենք կվերածնվենք որպես արքայություն: Եւ այդ ամենը սկսենք մեր հայ ռեյտինգային համակարգը ստեղծելով, որը պետք է մրցակցի գոյություն ունեցող եւ ապագայում ստեղծվելիք ռեյտինգային համակարգերի հետ: Աշխարհը ղեկավարում են լավագույն ռեյտինգային համակարգին տիրապետողները եւ զարգացնողները, այսօրվա ամենաարդյունավետներից է քարը տաշող մաշողների ռեյտինգային համակարգը, որը մեր ուզածով չի, բայց մնացածն ավելի վատն են, ողջ աշխարհը պարում է նրանց՝ դարերի մեջ նախագծված ու պլանավորված սցենարներով ու ռեժիսորությամբ, իսկ մենք դարերի ճահիճների մեջ գոյություններս ենք փորձում պահպանել: Կարճ ասած, ուսումնասիրենք նրանց արդյունավետ համակարգը, ուսումնասիրենք ուրիշներինը նույնպես, վերցնենք նրանց լավագույն գաղափարները, մերժենք վատագույն գաղափարները եւ արարենք մերը՝ հայ ռեյտինգային համակարգը: Ով ալարի՝ ոչ դալարի, իսկ ով արարի՝ աշխարհն իրենն է:

  2. Armen says:

    Երբ ունենանք փաստ իշխանության կամ նրանց հետ փոխկաակցված անձանց կողմից որևէ բիզնեսի խլելու կամ ոչնչացնելու դեպքի մասին, այն ժամանակ միայն իրավունք կունենանք եզրակացնելու, որ 30 տարվա խնդիրը մնում է: Բիզնեսի միջավայրի փոփոխությունը չտեսնելը՝ մեղմ ասած դժվար է:

    • Garo says:

      Օրինակ Մեղրիի Քաղաքապետ Մխիթար Զաքարյանի մաքսային տերմինալը ՊԵԿը փակեց. Ու հիմա նույն տարածքում Գռզոն նոր տերմինալա կառուցում. Բիզնես պլելը պոզով պոչովա լինում. Կամ նույն Գռզոն բենզինի ներմուծումով զբաղվող ընկերություններից մեկը գնեց. Նենց պայմաններ են ստեղծում, որ մարդը ստիպված վաճառի. Բիզնես խլելը պոզով պոչով չի լինում. Նախկինում էլ նենց չի, որ ավտոմատավորների վաշտով գնում հարձակվում խլում էին” Հա հատկապես լևոնանիկոլական թալանչիների համար Գռզոյի, Գուրգեն Արսենյանի, Գագիկ Մելքոնյանի, Ալեն Սիմոնյանի, աներձագի բիզնեսի պայմանները շատ են լավացել.

      • Հ.Շ. says:

        խմբագրականին մէջ չէ՛ ըսուած, որ այս վարչակարգը բիզնես խլած կամ ոչնչացուցած է. խօսիլը՝ «բիզնեսի խլելու կամ ոչնչացնելու դեպքի» մասին, այս նիւթը շեղելու, պղտորելու – բնորոշ – փորձ մըն է.

        ըսուածը այն է թէ, վարչակարգը – տառացի մէջբերում- «կարող է տապալել, ոչնչացնել ցանկացած բիզնես», ներքաղաքական նկատառումներով. ու հետեւաբար, «ազատ շուկայի եւ մրցակցության մասին Հայաստանում խոսելը դեռեւս վաղ է»

        եւ որպէս այդ – արդէն ակնյայտ – իրականութիւնը փաստող ամենացայտուն օրինակ մը միայն, յատկապէս խոշոր (pun intended) նմոյշ մը, մատնանշուած է՝ Ծառուկյանի պարագան.

        յստակացումը կատարեցի, որպէսզի ուրիշները չիյնան վարչակարգի – հաւանաբար ինքնակոչ – խօսնակին սարքած՝ կեղծ «վիճաբանութեան» ծուղակին մէջ.

        սակայն խմբագրականին այս նիւթը, պարա՛պ բան մըն է, ամէն պարագայի.

        ներկայ կացութեան մէջ, Անդունդի մէջ յայտնուած երկրի մը անկախութեան հռչակման երեսունամեակի առիթով հրապարակուած, ընդհանրապէս լուրջ թերթի մը խմբագրականին մէջ՝ «ազատ շուկայի եւ մրցակցության մասին» մտահոգութիւններ արծարծելը, ուղղակի… շշմեցուցիչ է

        ջանացէք որքան որ կ’ուզէք, սակայն՝ «business as usual»ը, չի՛ ստացուելու

  3. Հ.Շ. says:

    հմմմ… այս խմբագրականին գոնէ այդ «այնպես չէ, որ Հայաստանում ամեն ինչ վատ է…» պարչերութիւնը, լրիւ համազօր է բանակի խօսնակ Արծրունի հաղորդագրութիւններուն, պատերազմի ընթացքին

    չգիտեմ տակաւին ո՞վ իսկապէս կուլ կու տայ այժմու «Հայաստան»ի մասին այս տեսակի ինքնախաբէական պրոպագանդան. շատ հեշտ է, սակայն ի զուր է՝ մէկ առ մէկ հակադարձել այդ 4 կէտերուն. ի՞նչ իմաստ ունի լէշի մը մնացորդին, դեռ ոտքով զարնելը. որ անես, աւելի կը հոտի միայն.

    սակայն եթէ խմբագրականը միտում ունէր հաւասարակշռուած հանդիսանալու, թէ էլ շատ մակերեսային, զուր պատրանք մըն է.

    նշենք պարզապէս որ մէ՛կ խօսք չկայ այստեղ, Արցախի կորուստին մասին. ոչ էլ որեւէ ակնարկ այն իրողութեան, որ թրքական ներխուժում կայ այս պահին իսկ՝ Հայաստանի տարածք. մինչդեռ տարրական, էական տուեալներ, որոնց լոյսին տակ, ոչ թէ երեսուն տարուայ հիմնական խնդիրները չեն սրբագրած, այլ փաստօրէն, երեքուկէս տարիներէ ի վեր, կացութիւնը – եւ հեռանկարները – անհմամետառրէն աւելի մութ ու վատ են, քան թէ երեսուն տարի առաջ.

    այսպէս է որ, ոմանց համար, normalize կը դարձուի որեւէ բան. ամէն բան.

    դուք ջանացէք «էջը դարձնել»», որքան որ կ’ուզէք. բարեբախտաբար, կան թուրքերը, որոնք իրենք երբէք թոյլ չեն տար որ այդպէս լինի.

    այսինքն, մեր յոյսը մնաց՝ իրենց…

    բարի Անկախութեան Տօն, տաւա՛յ

    https://www.facebook.com/Blog-H-368796210632940/

  4. Հ.Շ. says:

    աւելի ընդլայնուած ու ամբողջական արձագանգ (իսկապէս մերսի, նորէն օգնեցիք. չգիտէի ինչ գրեմ, այդ «տօն»ի առիթով…)՝
    https://www.facebook.com/permalink.php?story_fbid=981257342720154&id=368796210632940

  5. Սարգիս Զեյթունյան says:

    Եթե 2 “արդար ընտրությունների” գինն այն է, ինչ ունենք, կարելի է պատկերացնել Հայաստանը ևս 2-3 այսպիսի ընտրություններից հետո: Երեք ընտրությունները մեզ հասցնում են 2050-ի շեմին: Մինչ այդ, ՀՀ-ն պետք է լուծի հետևյալ խնդիրները (շարադրված են պատերազմից մեկ տարի առաջ՝ Ստեփանակերտում).
    – Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։
    – Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը եւ վերացնել աղքատությունը։
    – Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը։
    – Ունենալ 10 մլրդ ԱՄՆ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն եւ 10 000 աշխատող ստարտափ։
    – 7-ապատկել միջին աշխատավարձը։
    – Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։
    – Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:
    – Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն եւ առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել։
    – Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության եւ գիտության ֆինանսավորումը 20-ապատկել։
    – Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի։
    – Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։

    • Սարգիս Զեյթունյան says:

      Սա էլ մեր տեղացի Վասյուկիցիներ համար. թող կարդան, համեմատեն.
      —Сотни тысяч людей, богато обеспеченных людей, будут стремиться в Васюки. Во-первых, речной транспорт такого количества людей поднять не сможет. Следовательно, НКПС построит железнодорожную магистраль Москва — Васюки. Это — раз. Два — это гостиницы и небоскребы для размещения гостей. Три — это поднятие сельского хозяйства в радиусе на тысячу километров: гостей нужно снабжать — овощи, фрукты, икра, шоколадные конфекты. Дворец, в котором будет происходить турнир, — четыре. Пять — постройка гаражей для гостевого автотранспорта. Для передачи всему миру сенсационных результатов турнира придется построить сверхмощную радиостанцию. Это — в-шестых. Теперь относительно железнодорожной магистрали Москва — Васюки. Несомненно, таковая не будет обладать такой пропускной способностью, чтобы перевезти в Васюки всех желающих. Отсюда вытекает аэропорт «Большие Васюки» — регулярное отправление почтовых самолетов и дирижаблей во все концы света, включая Лос-Анжелос и Мельбурн.

  6. Armen says:

    ՀՇ և Սարգիս Զեյթունյան, դուք ՀՀ-ում ապրել կամ տեղյակ ե՞ք վերջին առնվազն 25 տարվա ընթացքում ինչ է կատարվել ՀՀ-ում: Եթե չեք ապրել, ուրեմն կարելի է համարել որ անտեղյակ եք, իսկ եթե տեղյակ եք, ավելի վատ, ձեր դիրքորոշումն առնվազն անհասկանալի է: Անկախ ներկա իշխանության հանդեպ ունեցած համակրանքից, յուրաքնչյուր հայ բարոյական իրավունք չպետք է ունենա արդարացնելու հայ ժողովրդի վրա «ղարաբաղյան» կլանի անդառնալի հետևանքները…

    • Հ.Շ. says:

      «ՀՀ-ում ապրելու» այդ նշանաւոր փաստարկը արժէք մը կրնար ունենալ, թերեւս, եթէ կիրառուէր բոլոր պարագաներուն, անխտիր: Ուղղամտութեամբ, առարկայական կերպով, եւ պարկեշտօրէն:

      Սակայն խնդիրը այն է որ, հայաստանցիի մը համար, Հայաստանի մասին կեցուածք ունենալու այդ չափանիշը, կարծիք յայտնելու այդ անհրաժեշտ պայման, մէջտեղ կ’ելլէ միայն, երբ որ տուեալ հայաստանցին համաձայն չէ այդ կեցուածքն ու կարծիքը յայտնողին հետ:

      Երբ որ ձեզի համար ձեռնտու եւ հաճելի ըլլայ սփիւռքահայի կարծիքը, ո՜հ, մէկէն՝ բա Հայաստանը բոլոր հայերին է պատկանո՜ւմ, սփիւռքահայութիւնը շա՛տ կարեւոր է Հայաստանի համար, սա ձեր հայրենի՛քն է, եւայլն. եւայլն. Հակառակ պարագային՝ դուք իրաւունք չունիք բան ասելու, այստեղ չէք ապրում:

      վերջին երեքուկէս տարիների ընթացքին, պարբերաբար փառք կու տամ Աստուծոյ, որ ճակատագրական սխալը չըրի ընտանիքիս հետ Հայաստան փոխադրուելու.

      սակայն Հայաստանի եւ յատկապէս Արցախի համար, տեղւոյն վրայ, գետնի վրայ, վստահաբար կատարած եմ շատ, շատ աւելին, ամէն տեսակէտէ, քան թէ այդ Անդրկովկասի հայանուն բնիկների զանգուածային մեծամասնութիւնը.

      ուրեմն, թէ որ «տեղեակ ե՞մ»… վստահ կրնաք ըլլալ որ հա, բաւարար չափով ամէն բանի ալ տեղեակ եմ. Նոյնպէս աւելի, քան թէ մեծաթիւ հայաստանցիներ, որոնք իրականութիւնը կը շփոթեն իրենց երեւակայութեան հետ, իրենց ամենակամայական տպաւորութիւնը, ամենաենթակայական, թեթևսոլիկ ու կարճամիտ կարծիքը, կը համարեն՝ տեղեկութիւն.

      «ղարաբաղյան կլանի անդառնալի հետևանքները», ինչ որ ալ էին, փաստօրէն չեն ներառեր Արցախի կորուստը եւ թուրքերի ներխուժումը Հայաստան. իսկ եթէ ըսել կ’ուզէք որ նրանք այնքան վատն էին, որ Հայաստանի բնիկները նախըտնրեցին ինքնասպան լինել… ինչ ասեմ…

      բայց այդ «կլանի» մասին ձեր տեւաբար կրկնած, այդ ծանօթ, այլեւս հնամաշ դարձած հանկերգները, հետաքրքրականօրէն, երբէք չհիմնուեցան որեւէ փաստի վրայ. մինչ, երբ որ նիւթը այժմու վարչակարգին կը վերաբերի, եւ բացասական բան մը ըսուի, նոյնիսկ ամենաբացայայտ կէտի մը նկատմամբ անգամ, փա՛ստ էք ուզում.

    • Սարգիս Զեյթունյան says:

      Արմեն, կասե՞ք, ինչ կապ կա իմ տեղացի կամ արտասահմանցի լինելու և 2 թրքահպատակների` վերևի ստերի միջև: Թերևս միայն այն, որ առաջինի ստերը նույն հաջողությամբ կախվել են և՜ տեղացիների, և՜ դրսում ապրող մեր հայրենակիցների ականջներից:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930