Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեռ երկար ժամանակ այսպիսի անկայուն իրավիճակը պահպանվելու է․ «Փաստ»

Սեպտեմբեր 18,2021 09:20

Արտաքին մարտահրավերները քիչ չեն, դրան էլ ավելանում է Հայաստանում ստեղծված անկայուն իրավիճակը։ Երկրում սոցիալ տնտեսական վիճակը գնալով վատանում է։ Վերջին շրջանում կյանքն անասելի թանկացել է, քանի որ գնաճն անընդմեջ նորանոր ռեկորդներ է սահմանում։ Օրինակ՝ բանջարեղենի գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օգոստոսին աճել են մոտ 66 %-ով։

Սրա հետ մեկտեղ ոչ միայն քաղաքացիների եկամուտները չեն ավելացել, այլև իրականում մի բան էլ նվազել են։ Մի խոսքով, գործող իշխանությունները երկիրը տանում են տոտալ աղքատացման ճանապարհով: Համատարած ու շարունակական թանկացմանը զուգահեռ երկրի տնտեսության զարգացման ու առաջընթացի գործընթացը խաթարվել է։ Տնտեսական առաջխաղացման տեսանկյունից որևէ նախաձեռնողականություն կամ տեղաշարժ չի նկատվում, և լճացումը դարձել է սովորական երևույթ։ Թեպետ, որոշ փորձագետներ կարծում են, որ այս իշխանության համար նույնիսկ լճացումը կարող էր դրական լինել, քանի որ անընդհատ բացասական միտումներ են արձանագրվում: Այս ամենին պետք է գումարել, որ շատ դեպքերում ստրատեգիական նշանակություն ունեցող հաղորդակցության ուղիները նորմալ չեն գործում։

Օրինակ՝ ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհը փակելը, մեքենաների երթևեկությանը խոչընդոտելը, այդտեղով անցնող իրանցիների մեքենաներից մաքսատուրքեր վերցնելը լուրջ վնասներ է հասցնում Հայաստանի տնտեսությանը։ Այսպիսի իրադարձությունների արդյունքում խաթարվում են տնտեսության համար կարևոր մատակարարման շղթաներն ու մարդկանց տեղաշարժը։ Եվ դեռ անհասկանալի է, թե էլ ինչ պրովոկացիայի կարող է դիմել թշնամին։ Մյուս կողմից էլ՝ արդեն տեսանելի է, որ դեռ երկար ժամանակ այսպիսի անկայուն իրավիճակը պահպանվելու է։

Իշխանավորների հավաստիացումների համաձայն, Սյունիքում այլընտրանքային ճանապարհների շինարարությունը նախատեսված է ավարտել 2022 թվականի գարնանը։ Այսինքն, չպետք է հույս ունենալ, որ Սյունիքով անցնող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը այս տարվա ընթացքում կարող է անխափան գործել։ Տրամաբանական հարց կարող է ծագել, թե ինչո՞ւ իշխանությունները ժամանակին ձեռնամուխ չէին լինում այլընտրանքային ճանապարհի կառուցմանը։

Բայց դե, շատ ներողություն, մեծ հաշվով այս իշխանություններն այդ ի՞նչն են ժամանակին ձեռնարկել ու, ընդհանրապես, ընդունա՞կ են պետության կենսագործունեության ապահովման ուղղությամբ որևէ քայլ նախաձեռնելու։ Անգամ սահմանամերձ դարձած համայնքների բնակիչների անվտանգության հարցը չեն կարողանում լուծել։ Եվ պատահական չէ, որ արդեն այդ բնակավայրերը սկսել են դատարկվել։ Համենայնդեպս, այդ համայնքների բնակիչները չեն ցանկանում, որ իրենց երեխաները մեծանան վախի պայմաններում։

 

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930