Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արցախին առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 3.212.200 դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Սեպտեմբեր 17,2021 23:40

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել անհատ ձեռնարկատերերից մեկի կողմից 2020թ. նոյեմբեր ամսից մինչև ս.թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում ԱՀ տեղահանված քաղաքացիներին իրեն պատկանող հյուրատանը տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերով հյուրատանը բնակվող անձանց սնունդ տրամադրելու, ինչպես նաև փաստացի բնակվող անձանց վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացնելու, գործընթացի նկատմամբ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան պաշտոնատար անձի /անձանց/ կողմից ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու հետևանքով  խարդախությամբ և պաշտոնական անփութությամբ պետությանը առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 3.212.200 դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 345-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՀ քննչական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930