Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինքնատիպ մուտք քաղաքական դաշտ՝ «Գյումրին կռնա» հիթ դարձած երգով, գյումրեցիների կարողությունը բացահայտող գովազդներով

Սեպտեմբեր 17,2021 23:15

Արդեն երկու ամիս Գյումրին ողողված է «Գյումրին կռնա» շարժումը լուսաբանող վահանակներով, երիտասարդների լուսավոր և ուրախ գործունեությամբ, գյումրեցիների կարողությունը բացահայտող գովազդներով, երգով, բանաստեղծությամբ։ Շատերն են տպավորված երիտասարդ թիմի ակտիվությամբ, նորությամբ՝ նշելով, որ «Գյումրին կռնայի» մուտքը քաղաքական դաշտ բավականին ինքնատիպ է, բավականին լուսավոր, ու կարծես դուրս է քաղաքում ընդունված ընտրությունների տրամաբանությունից։

Մենք դաշինքի առաջին համար Վարդան Սրտաշյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք չեն մտածում, որ դուրս են ընդունված գործելաոճից, երբ բոլորը ընտրությունները պատկերացնում են թաղերում աշխատանք ազդեցիկ մարդկանց հետ, պայմանավորվածություններ կամ պարզապես առևտուր։

Մենք գնում ենք մեր Երազի ճամփով, մենք ապագան ենք ներկայացնում ։ Իսկ ինչ վերաբերում է ընդունված գործելաոճից դուրս լինելուն, կարծում եմ՝ հենց դա է լինելու մեր հաջողության գրավականը։ Ծանոթ-բարեկամ սկզբունքով ընտրությունը, պայմանավորվածություններն ու քաղաքական առևտուրը զզվեցրել են մարդկանց ու կա արդեն այն գիտակցումը, որ ընտրությունը ուղղակի փոխշահավետ գործարք չէ, այլ կյանքի ու կռվի, լինել- չլինելու խնդիր։ Մենք վերջապես մարդկանց առաջարկում ենք ռեալ այլընտրանք՝ չլինելով սևի ու սպիտակի, հնի ու նորի մաս, առաջարկում ենք վերացնել այդ արհեստական ու ազգակործան  բաժանումները՝ ցույց տալով լույսը ու լույսի ճանապարհը։ Սակայն նաև այնպես չէ, որ մենք անտեսում ենք քաղաքական դասական լուծումները։

«Գյումրին կռնա» շարժումը տանում է շատ գրագետ քարոզչություն՝ օգտագործելով սոցիալական ցանցեր, հեռուստատեսություն ու ռադիո, էլեկտրոնային լրատվություն, քաղաքային գովազդ, բանեռներ, ստիքերներ և շատ այլ տեխնոլոգիական ու նաև մշակութային լուծումներ։ Հատկապես ուզում եմ ընդգծել «Գյումրին կռնա» վերնագրով երգի հիթային մուտքը սոցիալական ցանցեր, երբ ապացուցվեց, որ խորիմաստ բառերով, քաղաքակրթական արժեք ներկայացնող կոնտեքստով տեսահոլովակը կարող է դառնալ ժողովրդական ու կայծակնային արագությամբ տարածվել ոչ միայն Գյումրիում, այլև դրա սահմաններից դուրս։

 

-«Գյումրին կռնա» շարժումը ներկայանում է մտավորականներով ու երիտասարդներով համալրված լուսավոր թիմով։ Առանձին մարդկանց չեն գովազդում, այլ միայն գաղափար և թիմ է ներկայացվում։ Բոլոր տեսահոլովակներում թիմն է՝ ուրախ դեմքերով։ Նույնիսկ իրենց քաղաքապետի թեկնածուին առանձին չեն ներկայացնում, ավելին, «Գյումրին կռնա» շարժման քաղաքապետի թեկնածուն ոչ թե առաջին համարն է, ինչպես ընդունված է, այլ՝ երկրորդ։ Ինչո՞ւ է այսպես․ զրուցեցինք նաև դաշինքի քաղաքապետի թեկնածու Վարդան Գրիգորյանի հետ։  Նա ասաց․

Այս ամենը նույնպես ինքնանպատակ չէ։ Մենք գնում ենք գաղափարի իրականացման, այլ ոչ թե այլոց պես ինչ-որ մեկի համար աթոռ ապահովելու։ Մենք թիմային պայքար ենք մղում։ Այսինքն, ինչպես միշտ է եղել և այսօր շատերի  մոտ առկա է, թիմը ոչ թե հավաքվել է ինչ-որ մեկին սպասարկելու և քաղաքապետ դարձնելու, այլ գաղափար իրականացնելու համար։ Այո՛, Վարդան Սրտաշյանն ամբողջ պրոցեսի ընթացքում պատասխանատու է քաղաքական, ավելի ճիշտ՝ քաղաքակրթական գծի համար։ Իսկ քաղաքապետի թեկնածուն ես եմ, քանի որ կառավարման ավելի մեծ փորձ ունեմ և թիմի կարծիքով ավելի լավ կիրականացնեմ քաղաքապետի գործառույթները։

Մեզ մոտ ամեն ինչ կառուցվում է պարտականություն-վաստակ-իրավունք սկզբունքի հիման վրա, որը մեր գաղափարական պատկերացումն է ապագայի կառավարման մոդելում։ Դրա համար մեզ մոտ ամեն ինչ շատ պարզ ճշմարտությամբ վաղուց հստակեցված էր՝ թե՛ ցուցակը, թե՛ պարտականությունները, թե՛ գործառույթները, թե՛ քայլերի հերթականությունը։ Ու պատահական չէ, որ մենք առաջինը հայտարարեցինք մեր նպատակների մասին, ի տարբերություն մյուսների, ովքեր լինելով իբր քաղաքականապես կայացած, մինչև վերջ գտնվում էին քաղաքական առևտրի մեջ։

-Չնայած ընդհանուր քաղաքական դաշտում առկա հայհոյանքներին ու պիտակավորումներին, «Գյումրին կռնա» շարժման ներկայացուցիչները վստահ են իրենց հաղթանակի մեջ, որովհետև կարծում են, որ գյումրեցին իրե՛նց է ձայն տալու։ Մեր ինչու՞ հարցին, դաշինքի ցուցակի 3-րդ համար Վարդուհի Բալոյանը ներկայացրեց։

Մեր բանաստեղծության ու երգի մեջ, մեր արժեքային տաճարի հիմնասյուների միջոցով ձևակերպել ենք, թե ինչ մեծ առաքելություն ենք սպասում Գյումրիից։ Ու միաժամանակ վստահ ենք, որ Գյուրին կռնա։ Իսկ որպեսզի Գյումրին կռնանա, ապա առաջինը գյումրեցին պետք է կռնանա։ Այսինքն, մեր տեսակի ոգեղեն թռիչքը յուրաքանչյուր գյումրեցի իր սեփականությունն է համարելու։ Իսկ եթե գյումրեցին դա վերցրեց, ուրեմն ապահովված է մեր հիմնական նպատակը՝  Հայկը հաղթելու է ոսոխ Բելին։ Սա տեսակի պայքար է, իսկ գյումրեցին ապացուցել է միշտ, որ այդ տեսակը կրթողն է` արժանապատիվ, պատվախնդիր ու արժեքային։

Ինչևէ, բավականին հետաքրքիր ընտրապայքար են խոստանում Գյումրու ՏԻՄ ընտրությունները, ինչպես նշում են գյումրեցիները, հետաքրքիր ու նոր խաղացող կա, որը ոչ ստանդարտ ձևով է մտել պայքարի մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930