Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Իրանցի վարորդները չգիտեն ում դիմեն

Սեպտեմբեր 17,2021 22:55

Յուսատաֆա Ահմադը արդեն 7 տարի է, ինչ Իրանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ բեռներ է տեղափոխում։ Անգամ ձմեռվա խստաշունչ օրերին չի եղել նման դեպք, որ օրերով մնան ճանապարհին։ «Կարծում եմ, պիտի Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարները քննարկեն եւ որոշեն, գտնեն ձեւը։ Այսպես չի կարող շարունակվել։ Թե մտածում են, վարորդներս անտեսված խավ ենք»,-ասում է Յուստաֆան։

Նա իրանցի այն վարորդներից մեկն է, որից Գորիս-Որոտան ճանապարհին կանգնած ադրբեջանցիները գումար են գանձում երթեւեկության համար։ Սնունդ դեռ ունեն, բեռնատարի պահեսատարանն է ցույց տալիս։ «Ես նոր եմ եկել, 3 օր է, բայց չեմ ուզում շարժվեմ Երեւան։ Մեկ է՝ Որոտանում պիտի կանգնեմ, քանի որ փող չունեմ իրանց տալու։ Ավելի լավ է Կապանում մնամ»,-ասում է Յուսատաֆան։ Մոտ 20 բեռնատար կայանել է Կապանի Սյունիք բնակավայրում։

Իրանցի վարորդները հույսները դրել են իրենց գործատուների վրա՝ ուղարկեն պահանջվող գումարը, վճարեն բեռները դատարկեն ու հետ գնան Իրան՝ սպասելով հարցի լուծմանը։

Իսկ Ալի Մոլահին որոշել է երկու օր սպասել ու հետ գնալ Թեհրան։ «Փող են ուզում, 130 դոլար, փող չունեմ։ Ադրբեջանն է ուզում։ Գործատուս ասում է՝ ես չեմ կարող տալ, դու պիտի տաս։ Իսկ ես որտեղից տամ՝ հինգ երեխա ունեմ»,-ասում է Ալի Մոլահին։

Իրանցի ավտովարորդներին ոչ թե հրաժարվում են երթեւեկել Տաթեւ-Աղվանի այլընտրանքային ավտոճանապարհով, այլ դեռեւս կառուցվող այդ ճանապարհը բարեկարգ չէ եւ հարմար չէ իրենց մեքենաների համար։ Ալի Մոլահու ավտոմեքենան այնքան էլ մեծ չէ, բայց այդ ճանապարհով չի գնա։ «Ապակի եմ տանում, որ ջարդվի փողը պիտի ես տամ։ Իմ պատճառով է դա, որ 260 դոլար չունեմ տամ ադրբեջանցիներին, ապակիների փողը ո՞նց եմ տալու»,–ասում է նա։

Մեկ ուրիշ վարորդ, երբ փակ էր Մեղրի-Երեւան ճանապարհը, երթեւեկեց այլընտրանքային այդ ճանապարհով։ Բողոքում է՝ մեքենան փչացավ ու շատ փող ծախսեց այն նորոգելու համար։

Վարորդներից շատերը խնդրում էին իրենց չլուսանկարել։ Օրեր առաջ իրենց երկու ընկերոջ էին ձերբակալել, եւ նրանք վախենում են, որ իրենց լուսանկարները ադրբեջանցիները կտեսնեն եւ Որոտանի այդ տարածքով անցնելիս՝ նրանց էլ վտանգ կսպառնա։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930