Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձին ընդառաջ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզից 2020 թվականի Արցախյան պատերազմում թշնամու դեմ մարտնչած և ծառայությունից վերադարձած մի խումբ զինծառայողներ:
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալներով հետմահու պարգևատրվել են նաև նույն պատերազմում հերոսաբար զոհված մի շարք հայորդիներ:
Սեպտեմբերի 17-ին մեդալները զինծառայողներին և նրանց հարազատներին հանձնեցին Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ:
Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը Ներքին Գետաշեն համայնքում պատերազմից վերադարձած Արմեն Արամի Աբգարյանին շնորհված հուշամեդալը, հասցեատիրոջ բացակայության պատճառով, հանձնեց նրա կրտսեր եղբորը՝ ապագա զինվոր Արտյոմին:
Կարդացեք նաև
Պարգևներ են հանձնվել նաև Սևանի տարածաշրջանի համայնքներից պատերազմին մասնակցած 10 զինծառայողների, որոնցից մեկին՝ հետմահու:
Նույն օրը, 2020 թվականի Արցախյան պատերազմից վերադարձած զինծառայողներին պարգևատրումներ , ինչպես նաև հետմահու շնորհված մեդալներ հանձնվեցին նաև մարզի մյուս համայնքներում:
Գեղարքունիքի մարզպետարան