Եվրամիությունը պատրաստ է շարունակել աշխատանքը Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ պատերազմի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարը:
«Հակամարտության 30 տարիները շատ խորը սպիներ են թողել: Դատելով այն բանից, ինչ մենք այսօր այստեղ լսեցին, կարելի է հասկանալ, որ պատերազմը սարսափելի բան է: Բայց նաև պետք է նայել ապագային: Եվ Եվրամիությունը դրա օրինակն է»,- ասել է Քլաարը լրագրողներին Աղդամում:
Նրա խոսքով՝ ԵՄ-ը պատրաստ է Բաքվի ու Երևանի հետ կիսվել պատերազմի հետևանքները հաղթահարելու փորձով:
«Մենք պատրաստ ենք աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ օգնելու գտնել ուրիշ, ավելի լավ ապագա»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ