Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ լեռան ձյունածածկ հատվածները հալչում են

Սեպտեմբեր 17,2021 18:20

Ermenihaber. Վերջին շրջանում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։ Տեղի է ունենում նաև կեղտի և կեղտաջրի արտահոսք դեպի Արարատի լանջերին գտնվող գյուղեր։

Թուրք լեռնագնաց և ուղեկցորդ Մուսթաֆա Թեքինն, արձագանքելով թեմային, մտավախություն է հայտնել, որ ներկա սերունդը ականատես կլինի, թե ինչպես է ամբողջովին հալվելու Արարատի գագաթի ձյունը:

Նա ահազանգում է՝ իրավիճակը ծայրահեղ վատ է:

Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։ Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»։

Նշենք, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անունը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են «Աղրը դաղ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930