Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ուսումնասիրել վարչապետի գործողությունների իրավաչափությունը, գնահատական տալ դրանց. ՀԴԿ դիմում-հայտարարությունը ՀՀ նախագահին

Սեպտեմբեր 17,2021 18:32
hdk

ՀԴԿ դիմում-հայտարարությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ստիպված է դիմել Ձեզ՝ արձագանքելու ԱԺ-ում ՀՀ վարչապետ Ն․Փաշինյանի հնչեցրած վտանգավոր հայտարարություն-բացահայտումներին, որոնք կարիք ունեն լրջագույն քննության, պատկան մարմինների կողմից դրանց պետք է տրվի պետական, իրավաքաղաքական գնահատական՝ համաձայն ՀՀ գործող օրենքների և սահմանադրության:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թ. դեկտեմբերին ունեցել է պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ տարածքի որոշակի հատվածներ Գորիս-Կապան միջպետական մայրուղու հատվածում հանձնվել են Ադրբեջանին՝ համաձայն վաղուց արդեն գոյություն չունեցող ԽՍՀՄ վարչատարածքային ինչ-ինչ բաժանումների, բայց իր պայմանավորվածությունների համաձայն՝ ՀՀ տրանսպորտային միջոցները և բեռները պետք է Ադրբեջանին փաստացի տրված հատվածներով «անխափան տարանցում» ունենային, իրենք «չեն ֆիքսել», որ նման անխափան տարանցում պետք է լինի նաև օտարերկրյա բեռների համար, ուստի այս տրամաբանությամբ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Իրան բեռնաշրջանառությանը՝ առավել սեղմելով Հայաստանի շրջափակման օղակը:

ՀԴԿ-ն  նշում է, որ տեղի է ունեցել ՀՀ սահմանների ապօրինի փոփոխություն, խախտվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, Հայաստան-Ադրբեջան սահմանները Սյունիքում համապատասխանեցվել են ԽՍՀՄ ինչ-որ տարիների որոշումների հենքի վրա, որոնք որևէ միջազգային-իրավական ուժ ունենալ չեն կարող: Այս ամենը կատարել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանը միանձնյա գրավո՞ր, թե՞ բանավոր  պայմանավորվածությունների հենքի վրա՝ ի խախտումն ՀՀ սահմանների մասին օրենքի և վերազանցելով իր պաշտոնեական լիազորությունները, չունենալով դրա համար որևէ իրավասություն: Առ այսօր պարզ չէ, ում հետ է բանակցել և ստորագրել Ն.Փաշինյանը նման անիրավաչափ փաստաթուղթ, ուստի ակնկալում ենք հետագա բացատրություններ և հրապարակային օրինական գործունեություն:

ՀԴԿ-ն դիմում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն՝ պետության գլուխն է, ուստի ի պաշտոնե պարտավոր է հետևել Սահմանադրության պահպանմանը՝ լինելով անաչառ, առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով:

Պահանջում ենք` Ձեզանից ուսումնասիրել ՀՀ վարչապետի հիշյալ գործողությունների իրավաչափությունը, գնահատական տալ դրանց՝ ըստ ՀՀ գործող օրենսդրության։ Ակնկալում ենք հայաստանյան  քաղաքական  շահագրգիռ ուժերի աջակցությունը, եթե ՀՀ նախագահը իրացնի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝  վերականգնելու ՀՀ օրինական սահմանները, թույլ չտալով դրանց ապօրինի որևէ փոփոխություն:

ՀԴԿ հանրապետական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930