Սպառազինության արտադրությամբ զբաղվող ռուսական ORSIS ընկերության գլխավոր կոնստրուկտոր Մաքսիմ Բայմեթովը հայտնել է, որ իրենց հաջողվել է հարթել Հայաստանի հետ ունեցած տարաձայնությունները, և նոր պայմանագրի շուրջ բանակցություններ են ընթանում:
««Բանակ-2021» ցուցահանդեսին ընկերության ղեկավարությունը հանդիպել է Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարության հետ, որը գլխավորում էր պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: Մեր գործընկերները կենդանի հետաքրքրություն են ցուցաբերել ORSIS-ի սպառազինության ամբողջ ներկայացված շարքի, այդ թվում հեռանկարային նմուշների նկատմամբ: Այսօր մի շարք նախապայմանագրային բանակցություններ են ընթանում Երևանի հետ, և կարելի է ասել, որ ORSIS-ը բացել է նոր, դրական էջ հայկական կողմի հետ համագործակցության դաշտում»,- ասել է Բայմեթովը:
Հիշեցնենք, 2019թ. մայիսին Հայաստանի ՊՆ-ն իր պատմության մեջ առաջին անգամ մի քանի միլիոն դոլարի ռազմատեխնիկայի մատակարարման մրցույթ էր հայտարարել: Որակավորման չափանիշները բավարարել հաջողվել էր միայն ռուսական ORSIS ընկերությանը: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ տենդերը փակել են առանց պատճառները բացատրելու:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ