Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը գերհեռահար հրացան է ստեղծում՝ արտահանման համար

Սեպտեմբեր 17,2021 17:37

Ռուսաստանը ստեղծում է գերհեռահար զենք, որը կարող է խոցել թիրախը իրական մարտական պայմաններում 2.5-3 կմ հեռավորության վրա: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է զենքը մշակող ORSIS ընկերության գլխավոր կոնստրուկտոր Մաքսիմ Բայմեթովը:

«Մենք որոշեցինք ավելի հեռուն գնալ՝ ստեղծելով խոշոր տրամաչափի հրացան ՆԱՏՕ-ի 50 bmg փամփուշտի (12,7 × 99մմ) վրա, որը կիրառվում է տարբեր զենքերում՝ սկսած հրացաններից մինչև ականանետեր: Այդ հրացանը կարող է կրակել ռեկորդային հեռավորության՝ 2.5-3 կմ-ի վրա»,- ասել է նա:

Բայմեթովը նշել է, որ հրացանի փորձարկումները պետք է սկսվեն 2022թ. սկզբին: Նրա խոսքով՝ այդ զենքը նախատեսված է առաջին հերթին արտահանման համար, բայց նախագծով հետաքրքրված են նաև Ռուսաստանի ուժային կառույցներ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930