Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարն Ադրբեջան կատարած իր այցի շրջանակում այցելել է Աղդամ: Այս մասին հայտում է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը:
Աղդամում Քլաարին դիմավորել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը: Վերջինս նրան տեղեկացրել է «օկուպացման տարիներին քաղաքի ավերածությունների և ազատագրումից հետո վերականգնման աշխատանքների մասին»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ