Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ի՞նչ քարտեզ լիներ, Տիգրան Մեծի ժամանակվա՞»․ Անդրանիկ Քոչարյան

Սեպտեմբեր 17,2021 16:06

«Էյվազլիի հատվածում ադրբեջանական ուժերը գործողություններ են իրականացնում, որոնք չեն տեղավորվում սահմանային խնդիրների տրամաբանության մեջ։ Մասնավորապես, գումար են վերցնում իրանական մեքենաներից։ Դա մաքսային գործողություն է, թե ապօրինի գործողություն։ Դա չի վերաբերում Զանգեզուրից դեպի ՀՀ ճանապարհին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց․ «Այդ հատվածը շրջանցող ճանապարհի շինարարական աշխատանքներն ընթանում են։ Բարդություններ կան, բայց Կապանից Գորիս հատվածը շահագործվում է, այս պահին հերթեր ու լարվածություն չկա, բայց դա չի նշանակում, որ ճանապարհի խնդիրը լուծված է։ Եթե ժամանակին այլընտրանքային ճանապարհների խնդիրը լուծած լինեինք․․․Ադրբեջանական կողմը լարվածություններ կառաջացնի։ Կարեւորը, որ դա չբերի լարվածության այլ բնույթի»։

Անդրանիկ Քոչարյանի բնորոշմամբ․ «Այլընտրանքը հանգուցալուծման քայլերից է, որն ադրբեջանական կողմի գործողությունները դարձնում է անիմաստ։ Ադրբեջանի ոստիկանության գործողությունները միտված են իրանական կողմին, բայց ես չեմ ուզում դա քննարկել։ Իրենց տնօրինման տակ գտնվող ճանապարհահատվածում նրանք գումար են պահանջում։ Էյվազլիի այդ հատվածում գործողությունների տրամաբանությունը խնդիր է առաջացնելու Ադրբեջանի եւ Իրանի միջեւ»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վկայակոչած այն հանգամանքին, որ ադրբեջանցիները Որոտանի հատվածում են տեղակայված սովետական քարտեզների եւ 2010թ․ ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ Անդրանիկ Քոչարյանը հարցադրում արեց․ «Իսկ ի՞նչ քարտեզ լիներ, Տիգրան Մեծի ժամանակվա՞։ Երբ խոսում ենք սահմանազատման մասին, ճշտումների մեջ պետք է մտնենք։ Իհարկե, մենք մեր շահերը պետք է պահպանենք։ Տարիների ընթացք է լինելու, տասնամյակներ են անցնելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930