Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ այն ժամանակ անձինք չպատժվեցին, հետեւանքը եղավ այն, որ կրկնվեց ու շատ ավելի այլանդակ ձեւով». Արծվիկ Մինասյանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին

Սեպտեմբեր 17,2021 15:58

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված է «Իմ քայլի» նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանի թեկնածությունը եւ այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ԱԺ-ի կողմից նրա առաջադրման հարցը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ ԱԺ-ի կողմից է այս նշանակումը ու չի կարող առաջադրված անձը ամբողջությամբ զերծ մնալ քաղաքական հայացքները կիսելուց, կրելուց, բայց այլ բան է, թե ինչպես է դա արտահայտվում: Արտակ Մանուկյանի դեպքում, ըստ Մինասյանի, գործ ունենք մի անձի հետ, որը մասնակցել էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարվածելու միջադեպին ու չի զղջում հիմա. «Երբ այն ժամանակ անձինք չպատժվեցին, հետեւանքը եղավ այն, որ կրկնվեց ու շատ ավելի այլանդակ ձեւով: Որպես հանրային գործիչ, մենք պետք է նպաստենք, որ այդպիսի երեւույթները չկրկնվեն: Դրա առաջին նախապայմանը զղջալն է՝ նման գործողությունները հետայսու բացառելու: Հակառակ պարագայում մենք ականատես ենք լինելու ագրեսիվ վարքագծի: Արտակ Մանուկյանի պատասխանի մեջ ես ագրեսիվությունը տեսա»:

Երբ Արտակ Մանուկյանը հիշեցրեց ՀՅԴ-ական Արա Նռանյանի մասին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ Նռանյանը չի եղել «Հայաստան» դաշինքի թեկնածու, ուստի նրա հետ համեմատությունը սխալ է: Նա նշեց, որ Տիգրան Սարգսյանը, որը դարձավ ԿԲ նախագահ, ԱԺՄ-ի ցուցակով էր եղել, բայց հետո քաղաքական գործունեությամբ չէր զբաղվել: Բագրատ Ասատրյանի հրաժարականից հետո, կոպիտ ասած, փոխատեղում տեղի ունեցավ: Ինքը քաղաքական գործունեությամբ սկսեց զբաղվել ԿԲ նախագահի պաշտոնը թողնելուց հետո: Բայց Տիգրան Սարգսյանի դրամավարկային քաղաքականությունից ամենեւին գոհ չեմ եղել»:

Ընդդիմության ներկայացուցիչներն ասացին, որ դեմ են քվեարկելու Արտակ Մանուկյանի թեկնածությանը:

ՔՊ-ից Բաբկեն Թունյանն ասաց, որ սա քաղաքական գործընթաց է ու եթե Արտակ Մանուկյանի փոխարեն այլ թեկնածու էլ լիներ, էլի դեմ էին քվեարկելու:

Իսկ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշեց, որ Արտակ Մանուկյանը կողքի «թարմ աչք» է լինելու ԿԲ-ում. «Մենք այդպիսի խորհրդի անդամ ենք ընտրելու, որը վստահաբար նոր բան է տալու կայացած ինստիտուտին ու չի վնասելու»:

Արտակ Մանուկյանն էլ ամփոփիչ ելույթում ասաց, որ իր պատգամավորական գործունեությունը մասնագիտական գործունեության վրա չի անդրադառնա, իսկ ընդդիմությունը նման կասկածներ կարող է ունենալ ցանկացած կամայական թեկնածուի դեպքում. «Չեմ փորձում ինձ ամենագետ ու անսխալական դիտարկել: Ես էլ հնարավոր սխալներ ու թյուրընկալումներ ձեւավորած կլինեմ»:

4 «կողմ», 1 «դեմ» ձայներով Արտակ Մանուկյանի թեկնածության հարցը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930