Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանություն զեկուցագիր է ներկայացվել, ըստ որի՝ Երազգավորս գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հաբեթ Ս.-ը իր պաշտոնավարման տարիներին՝ 2007-2012 թվականներին, որպես դպրոցի տնտեսվար աշխատանքի է հրամանագրել իր եղբոր որդուն՝ Ասատուր Ս.-ին։ Նա հրամանագրման պահից մինչև 2008 թվականի կեսերը աշխատանքի հազվադեպ է հաճախել, ինչից հետո ընդհանրապես չի հաճախել, սակայն նրա անվամբ դպրոցի բյուջեից վճարվել է 2.500.000 դրամ, որը յուրացվել է Հաբեթ Ս.-ի կողմից։
Բացի այդ՝ նշված դպրոցի բակապահ Ռոզա Լ.-ը 2007թվականի մայիս ամսից տեղափոխվել է բնակության Արթիկ քաղաք, որից հետո այլևս աշխատանքի չի հաճախել։ Սակայն նրան աշխատանքից չի ազատել և մինչև 2009 թվականը դպրոցի բյուջեից հատկացրել է շուրջ 1.000.000 դրամ աշխատավարձ, որը նույնպես յուրացվել է:
Նախապատրաստվում են նյութեր: