Լրահոս
Օրվա լրահոսը

«2010 թ․-ի այդ օրենքում եթե գրենք, որ ՀՀ սահմանները հասնում են Բաքու, դրանով հարց է լուծվո՞ւմ»․ Արամ Վարդեւանյան

Սեպտեմբեր 17,2021 15:31

«Աշխարհում չեք տեսնի մի երկիր, որը վարչատարածքային բաժանման մասին օրենքի մակարդակում որոշի իր պետական սահմանի մասին հարցեր։ Ավելին՝ վարչատարածքային բաժանման մասին օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր։ Եթե այդպես լիներ, 2010թ․ ընդունված օրենքի մասին քանի՞ անգամ կլսեինք Ադրբեջանի ԱԳՆ-ից կամ ԵԱԿՀ ՄԽ-ից»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վկայակոչած այն հանգամանքին, որ ադրբեջանցիները Որոտանի հատվածում են տեղակայված սովետական քարտեզների  եւ 2010թ․ ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։

Նրա խոսքով․ «Այդ օրենքն այդ տեսանկյունից ունի զրո արժեք։ Հակառակ պարագայում միջազգային բանակցային գործընթացում լուրջ խնդիրներ կունենայինք։ Չունեցանք, որովհետեւ նման մակարդակի օրենքով հնարավոր չէր ունենալ։ ՄԻՊ-ը եւս փաստել է, որ այդ օրենքը զրո նշանակություն ունի։ 2010 թ․-ի այդ օրենքում եթե գրենք, որ ՀՀ սահմանները հասնում են Բաքու, դրանով հարց է լուծվո՞ւմ։ Եթե այո, ուրեմն  եկեք բերենք այդ նախագիծն ԱԺ․․․»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930