Արցախից տեղահանված անձինք այսօր ցույց էին անում կառավարության մոտ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում, «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Հայրյանն ասաց, որ փոխվարչապետը լսել է իրենց մտահոգությունները եւ անդրադարձել, մասնավորաբար, բնակարաններ տրամադրելու խնդրին՝ ասելով, որ հարցը պետք է քննարկեն Արցախի իշխանությունների հետ, որից հետո նոր հստակ պատասխան կտան Արցախից տեղահանվածներին:
«Արցախի պետնախարարը պետք է գա տոնակատարությունների, որից հետո հանդիպում ենք ունենալու ՀՀ իշխանությունների եւ Արցախի իշխանությունների մասնակցությամբ»,- ասաց Լեւոն Հայրյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ