«Մենք պարբերաբար նման հանդիպումներ ունենում ենք համակիրների հետ, որոնց մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Այդ հանդիպումն էլ դրա շրջանակում էր։ Երկիրը բախտորոշ փուլում է, եւ այդ թեմայով էլ քննարկում ենք ունեցել՝ պլանավորելու հետագա աշխատանքն ու լսելու համակիրների առաջարկները»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ վերջերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական հանդիպումն է ունեցել համակիրների հետ եւ առաջարկել մեծացնել հանրային ակտիվությունը՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց․ «Երբեք չենք հրաժարվելու փողոցային պայքարից։ Այս փուլում ակտիվ քննարկումների մեջ ենք, թե ինչ անել եւ ինչպես անել, որպեսզի չեզոքանան վտանգները, կանխվի ՀՀ-ի թուրքացումը։ Մեր դաշինքն անելիք ունի․ առաջիկայում ականատես կլինեք նաեւ փողոցային գործողությունների»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ