2021 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան տանող ուղեմասի վրա, «TOYOTA ALPHARD 2.4» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ZIL» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «TOYOTA ALPHARD 2.4»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին