Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշավանի նախկին ղեկավարը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ

Սեպտեմբեր 17,2021 15:10

Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը ԱԱԾ-ից ստացել է գրություն, ըստ որի՝ 1999 թվականից մինչև 2021 թվականի հուլիս ամիսը Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի ղեկավարը՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, «Ագրիլենդ» ՍՊԸ-ի սեփականատերերի և նրա ներկայացուցիչների օգտին, իր լիազորությունների շրջանակում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն։

Համաձայն այդ գրության՝ համայնքին պատկանող վարելահողերի մի մասը որպես արոտավայրեր ներկայացնելու և իր կողմից կազմակերպված ձևական աճուրդների միջոցով, տվյալ ընկերությանը վաճառելու համար 2017թ. մարտ-հուլիս ամիսներին կազմել և օգտագործել է կեղծ փաստաթղթեր, կազմակերպել ձևական աճուրդներ։ Այդպիսով՝ համայնքային սեփականություն հանդիսացող 67 հա մակերեսով վարելահողերի մի մասը որպես արոտավայր 26.000.000 դրամ օտարել է հիշյալ ընկերությանը և այդ ամենի դիմաց որպես կաշառք ստացել է 67.000.000 դրամ:

Բացի այդ նույն պաշտոնատար անձը կազմել և օգտագործել է կեղծ փաստաթղթեր, որի արդյունքում նույն համայնքի բնակիչ Ջ. Խ.-ին հանձնված 0.1533 հա մակերեսով հողամասը ձևական աճուրդի արդյունքում դարձել է այլ անձի սեփականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930