Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը՝ սահմանազատման եւ սահմանագծման մասին․ «Այդտեղ որոշակի գործընթաց պետք է սկսել»

Սեպտեմբեր 17,2021 14:42

«Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը նշանակում է, որ այն պետք է տեղի ունենա բոլոր հնարավոր ուղղություններով։ Ամեն բան պետք է տեղի ունենա սահմանապահ, մաքսային ռեժիմների գործառնության պարագայում, օրենսդրական բազայի հիման վրա»,-այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը մասնակցում էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 20-ամյակին նվիրված միջոցառմանը։

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացում հնարավոր լուծումը երկաթուղու մասով ավելի տեսանելի է, իսկ ավտոճանապարհների մասով դեռեւս աշխատանք կա անելու․ «Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը նշանակում է, որ այն պետք է տեղի ունենա բոլոր հնարավոր ուղղություններով։ Ամեն բան պետք է տեղի ունենա սահմանապահ, մաքսային ռեժիմների գործառնության պարագայում, օրենսդրական բազայի հիման վրա»։

Անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածին, Մհեր Գրիգորյանն ասաց՝ եթե խնդիրը չկարգավորվի, ապա այն մեր տնտեսության վրա բացասական ազդեցություն կունենա․ «Բայց ես հույս ունեմ, որ հարցը կկարգավորվի։ Եթե տրվելու է այլընտրանքային ենթակառուցվածքային լուծում, ապա դա շատ լավ լուծում է, կհավասարակշռի իրավիճակը։ Ես նկատի ունեմ Տաթեւի ճանապարհը։ Ենթակառուցվածքային, համապատասխան տեխնիկական լուծումը նշանակում է ռիսկերի մեղմում։ Բոլոր ճանապարհները պետք է լինեն, եւ դրանք պետք է լիարժեք գործեն։ Հայաստանի հարավում անհրաժեշտ է հնարավորինս շատ այլընտրանքային ճանապարհներ ստեղծել, որպեսզի Գորիս-Կապան մայրուղուց կախվածությունը կնվազի»:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ սահմանազատման մասին հայտարարությանը, ապա պարոն Գրիգորյանն ասաց․ «Այդտեղ որոշակի գործընթաց պետք է սկսել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930