Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, այցելել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս անմահացած զինծառայողների ընտանիքներին՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու շնորհված պետական պարգևները հանձնելու նպատակով:
Վաչագան Հրաչիկի Դարբինյանը /Արագածավան համայնք/ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝
Սարո Ռազմիկի Գրիգորյանը /Թալին համայնք/
Հարություն Անդրանիկի Ֆահրադյանը /Թալին համայնք/
Սեդրակ Հենրիկի Լևոնյանը /Ակունք համայնք/
Արթուր Աշոտի Սարգսյանը /Եղնիկ համայնք/
Վահան Վարդանի Մելքոնյանը /Կաքավաձոր համայնք/
Սերյոժա Վազգենի Երանոսյանը /Կոշ համայնք/
Արմեն Արայիկի Բեգանյանը /Ուջան համայնք/
Հենրիկ Արայիկի Գինոսյանը /Ագարակ համայնք/
Կարդացեք նաև
«Քաջարի մարտիկ» կրծքանշանով են պարգևատրվել
Համլետ Կարենի Մեխակյանը /Կոշ համայնք/
Գոռ Կարենի Կարապետյանը /Ագարակ համայնք/
Հավերժ փառք ու խոնարհում հանուն հայրենիքի քաջաբար մարտնչած ու իրենց կյանքը զոհաբերած մեր եղբայրների հիշատակին:
Արագածոտնի մարզպետարան