Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի դեմ այս արշավից կասկածում ենք, որ նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ կա»․ Հայկ Մամիջանյան

Սեպտեմբեր 17,2021 14:04

«Իշխանական քարոզչամեքենան երեկ արշավ սկսեց ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ փորձելով ասել, թե ապրիլյան պատերազմի հաջորդ օրը նա գտնվել է Բադեն-Բադենում։ Դա շատ  արագ հերքվեց հստակ ապացույցներով։ Նախագահն այդ ժամանակ կարեւոր հանդիպումներ էր ունենում»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով․ «Երբ այդ արշավը սկսվեց, մեր մտքով առաջինն անցավ այն, որ դա Խաչատուր Սուքիասյանի՝ դատարանում սպասվելիք պարտությունը մեղմելուն է ուղղված։ Նա ասել էր, թե երրորդ նախագահը խաղատուն է գնացել։ Հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ նրա՝ նախկինում տեքստեր գրող, դեղին մամուլով հերքումներ գրողը հիմա ԱԺ նախագահի պաշտոն է զբաղեցնում, հավանաբար, ժամանակ էր պետք շահել, որպեսզի օլիգարխը պարտության տեքստը հասցնի պատրաստել։ Հետո «ֆեյսբուքյան» «ֆեյքից» էլ ավելի «ֆեյք» փորձագետներն ու քաղաքական գործիչները միացան արշավին, եւ պարզ էր, որ եղած խնդիրներից ուշադրությունը շեղելու համար էր այդ արշավը։ Օրվա ավարտին արշավին միացան նիկոլական քարոզչամեքենայի ԶԼՄ-ները, որոնցից ակնկալում եմ, որ հավասարապես կլուսաբանեն հերքումը»։

Հայկ Մամիջանյանը նշեց․ «Այս ամենից կասկածում ենք, որ հերթական հակահայկական կապիտուլյացիոն փաստաթուղթ կամ պայմանավորվածություն է սպասվում։ Այդ արշավի ճարտարապետը Դանիել Իոաննիսյանն է։ Խորհուրդ կտամ հետաքննել, թե ինչպես ստացվեց, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը երկու շքեղ «Մերսեդես» գնեց իրեն սպասարկելու համար կամ ինչպես ստացվեց, որ Սերժ Սարգսյանի՝ պետությունից տրամադրված առանձնատունը Փաշինյանի համար բավարար չեղավ, եւ պետական միջոցներից ահռելի միջոցներ ծախսվեցին՝ դրա նորոգման համար։ Բայց պարոն Իոաննիսյանը հակված չէ իրականությունը գտնելու, այլ հակահայկական օրակարգն առաջ տանելու»։

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Սերժ Սարգսյանի փաստաբանին ուղղված գրառում էր արել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930