ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է Նունե Ներսիսյանի հայտարարությունն այն մասին, որ հանրահայտ հայ գործարար Նուբար Աֆեյանը «Moderna» պատվաստանյութ է առաջարկել ՀՀ կառավարությանը, սակայն վերջինս հրաժարվել է։
«Տիկնոջ ասածը պարզապես հերյուրանք է։ Որեւէ նման բան չի եղել, ավելացնելու ոչինչ չունեմ։ Պաշտոնապես հերքում եմ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ