Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Աղեկյանին ՖԲ գրառման համար այցելել են ոստիկանները. նյութեր են նախապատրաստվում

Սեպտեմբեր 17,2021 12:43

«Առավոտի» տեղեկություններով, սեպտեմբերի 9-ին Շենգավիթի ոստիկանությունը ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից բաժին գրություն է ստացել, որ սեպտեմբերի 4-ին Սոնա Աղեկյանը Ֆեյսբուք սոցցանցում կատարել է գրառում «Թուրք Նիկոլ. երազանքներումդ բարձր են հնչում տանջանքի ու ցավի խլացած աղեկտուր ձայները, դրանք քո ստահակ լինելու հետևանքներն են»:

«Ձեռնարկվում են միջոցառումներ պարզելու, թե ում հասցեին է հնչել նշված արտահայտությունը»,- նշված է գրության մեջ:

Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը իր ՖԲ էջում այս առնչությամբ հայտնել է. «Օրերս ինձ այցելեցին ՀՀ ոստիկանության աշխատակիցներ. պատճառը, իմ այս գրառումը, որը, պետք է ուսումնասիրեն և ՀՀ քրեական օրենսգրքի 137-ի 1-ին կետով նյութեր նախապատրաստեն, որն է.

Հոդված 137.

Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը

1. Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հուշում. նման դեպքերում, գոնե առաջադրեք անձին ինքնասպանության հասցնելու մասին ինչ որ մի հոդված, թե չէ սպանություն»:

Սոնա Աղեկյանը նաեւ գրել է. «Եթե գրածս սպանության փորձ է, էդ դեպքում ասա ինձ, ի՞նչ է

1. Շնաբարո դուրսպրծուկ

2. Պատերի տակ վնգստացող դատավորները

3. Ասֆալտին փռելը

4. Պատին ծեփելը

5. Ձեր հետևից կգան-ը

6. 12 հազար երիտասարդի մորթելը

7. 12 հազար երիտասարդի հաշմանդամ դարձնելը

8. Գերիներին Բաքվի բանտում կտտանքների ենթարկելը, ասել, որ դեռ 2-3 ամիս էլ կսպասեն

9. Հային հայրենազրկելը, այ, հենց որ էս բոլոր քրեորեն հետապնդելի արարքների համար կանգնես պատասխանատվության, էն ժամանակ կխոսեմ քեզ հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930