Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Հայաստանի դեմ հակընդդեմ հայց կներկայացնի ՄԱԿ-ի միջազգային դատարան

Սեպտեմբեր 17,2021 11:54

Ադրբեջանը մտադիր է Հայաստանի դեմ հակընդդեմ հայց ներկայացնել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:

«Կցանկանայի նշել, որ Հայաստանի կողմից մեր տարածքների մի մասի անօրինական օկուպացայի ավարտից հետո փութաջանորեն հավաքվել և փաստաթղթավորվել են ադրբեջանցիների նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքեր: Այդտեղ ներառված են ադրբեջանցիների բռնի արտաքսման, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, էթնիկ պատկանելության հիմքով սպանությունների դեպքեր»,- ասել է Աբդուլլաևան:

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից հսկայական տարածքների ականապատումը և այն, որ Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի քարտեզները, «անհնար է դարձնում հարյուր հազարավոր հարկադիր տեղահանվածների վերադարձն իրենց հայրենի վայրեր»:

«Մենք կապահովենք արդարությունը միջազգային իրավունքի շրջանում»,- ասել է Աբդուլլաևան:

Երեկ հաղորդել էինք, որ Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:

Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930